Լևոն Արոնյանը կրկին պարտվել է
СПОРТՑյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցաշարի վերջին դասական տուրի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:
Այս տուրի մյուս երկու պարտիաները ավարտվել են ոչ ոքի արդյունքով, հաղթողին չեն որոշել Անանդ - Կրամնիկ, Շիրով - Գիրի պարտիաներում:
Կայացած 5-րդ տուրերի արդյունքում 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Անանդն ու Նակամուրան: Երրորդ հորիզոնականում Կրամնիկն է, ով 6 միավոր է հավաքել: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 3-ական միավոր:
Առաջիկայում, շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



