56-ամյա մաքրուհին գործընկերոջ թեյի մեջ քիմիական նյութեր է ավելացրել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանում 56-ամյա մաքրուհի Մալգոժատա Վ.-ն դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և խոշոր տուգանքի՝ իր գործընկերոջը թունավոր քիմիական նյութերով համակարգված թունավորելու համար, հաղորդում է The Sun-ը։
Դատարանը պարզել է, որ կինը վեց շաբաթվա ընթացքում գաղտնի վտանգավոր նյութեր է ավելացրել իր 51-ամյա գործընկերոջ թեյին։
Հետաքննիչների խոսքով՝ Մալգորզատայի գործընկերուհին սկզբում կասկածել է, երբ ըմպելիքները փոխել են գույնը և համը։ Դեպքը ձայնագրելու համար նա տեղադրել է թաքնված տեսախցիկ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մաքրողուհին վերցնում մաքրող լուծույթի շիշը և ավելացնում այն թեյին։ Նա նաև մի քանի անգամ սրբում է մատնահետքերը գդալից։
Բժշկական զննումը հաստատեց, որ տուժողը ստացել էր բերանի խոռոչի, կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթների ծանր քիմիական այրվածքներ: Դատարանում փորձագետները շեշտեցին, որ խմիչքներում լվացող միջոցների կոնցենտրացիան կարող էր մահացու լինել:
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



