Ֆասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը
ОБЩЕСТВОՖասթ Բանկն ու Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբն օրերս գործակցության պայմանագիր են կնքել, որով Բանկը հովանավորելու է նոր ձևավորված ֆուտբոլային թիմին։
Ֆասթ Բանկում կարևորում են ֆուտբոլի առաջխաղացումը, տաղանդավոր երիտասարդների բացահայտումը և նրանց համար զարգացման հավասար հնարավորությունների ստեղծումը։
Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյանը նշել է․ «Մենք հաստատապես համոզված ենք, որ մեր ֆուտբոլը կարող է մեծ բարձունքների հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորիս ուժերը միավորվեն, իսկ ֆուտբոլային կենտրոնները լինեն նաև մայրաքաղաքից դուրս։ «Վանը» թեև երիտասարդ թիմ է և նոր նախագիծ, բայց արդեն հասցրել է ցույց տալ իր բնավորությունը։ Մեզ համար մեծ պատիվ է աջակցել այսպիսի պայքարող թիմի։ Ֆասթ Բանկն իր հերթին նույնպես երիտասարդ, բայց շատ ամբիցիոզ ու արագ զարգացող կառույց է։ Մենք սիրում ենք համարձակ նպատակներ դնել մեր առջև, ուստի վստահ եմ՝ մեր և «Վանի» համագործակցության արդյունքում ականատեսը կդառնանք շատ գեղեցիկ և հիշարժան հաղթանակների»:
«Վան» ակումբը հիմնադրվել է 2019 թվականին և կարճ ժամանակում հասցրել է դառնալ Հայաստանի Բարձրագույն խմբի մրցունակ թիմերից մեկը՝ ցուցադրելով կայուն խաղ և համառ պայքար։ «Վան» ակումբը ոչ միայն հաջողությամբ հանդես է գալիս առաջնություններում, այլև նպաստում է Չարենցավանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին։
«Ուրախ եմ այս համագործակցության համար, որով «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Ֆասթ Բանկն է, և վստահ եմ, որ այս համագործակցությունն է՛լ ավելի կնպաստի մեր ակումբի և Չարենցավանի ֆուտբոլի զարգացմանը և մեր հետագա նպատակների իրագործմանը», - ասել է «Վան» ՖԱ գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը։
Ֆասթ Բանկում կարևորում են սպորտային, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացումը։ Վերջին շրջանում Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի կանանց, երիտասարդական թիմերի և «Երևան» ֆուտզալի ակումբ տիտղոսային հովանավորը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



