Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 19-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
Մասնակցում են նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագետներ:
Քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։
ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:
Հաջորդիվ քննարկումները շարունակվել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնված ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների շուրջ, որոնց կանդրադառնանք լրացուցիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ



