Քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող ազդել «Ֆեներբախչե» - «Լոկոմոտիվ» հանդիպման վրա. Վիկտոր Պերեիրա
СПОРТԵվրոպայի լիգայի 1/16 -րդ եզրափակիչում փետրվարի 16-ին, ժամը 21:00-ին կմրցեն Ստաբուլի «Ֆեներբախչե» -ն և Մոսկվայի«Լոկոմոտիվ» -ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս թիմերը հանդիպումը կանցկացնեն «Շուքյուր - Սարադջողլու» մարզադաշտում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվայի «Լոկոմոտիվ» -ը Եվրոպայի լիգայի նախընտրական փուլի 6 տուրերի ընթացքում տոնել է 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն:
Ստաբուլի «Ֆեներբախչե» -ն Եվրոպայի լիգայի նախընտրական փուլի 6 տուրերի ընթացքում հաջողության է հասել 2 անգամ, 3 անգամ խաղացել է ոչ-ոքի և կրել է 1 պարտություն:
Թուրքական ակումբի մարզիչ Վիկտոր Պերեիրան հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է. « Քաղաքականության մասին ես անգամ ցանկություն չունեմ մտածելու, մենք միայն ֆուտբոլ ենք խաղալու, վստահ եմ որ «Լոկոմոտիվ» -ը նույնպես: Անկեղծ ասած, ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում, այն ինձ անհետաքրքիր է: Հուսով եմ, որ բոլոր մեր երկրպագուները իրենց կպահեն ըստ արժանվույն և թույլ չեն տա խախտումներ»:
«Ֆեներբախչե» -ն իր կազմում ունի հայտնի ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են մի շարք գրանդ ակումբներում, օրինակ ՝ Նանին և Վան Պերսին, իսկ «Լոկոմոտիվ» -ը հարձակման գծում հավանական է դուրս բերի առաջ քաշված հարձակվող Մայկոնին: