Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյուսելում մարտի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ) 5-րդ նիստը:
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանի եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի համանախագահությամբ անդամները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունը 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ, ԵՄ-ՀՀ քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, վիզաների ազատականացման ուղին եւ Հարավային Կովկասն ապագայի կապի կենտրոն դարձնելու հեռանկարները:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման օրակարգային հարցերի:
Նիստին մասնակցել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Միքայել Թումասյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի հարցերով առաջատար անդամ Նաչո Սանչես Ամորը, Ռասա Յուկնեւիչենեն, Քրիստինա Տերհեշը, Պեր Կլաուսենը, Դաինիուս Զալիմասն իրենց ելույթներում աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին:
Նիստում հեռավար ձեւաչափով ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը` ներկայացնելով վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի առաջխաղացումներն ու հեռանկարները:
ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրել է ԵՔՀ եւ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները եւ հայկական կողմի ակնկալիքները, ինչպես նաեւ անդրադարձել ենթակառուցվածքային նախագծերին` ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ:
Կոմիտեն ընդունել է եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկներ:
Հետևեք մեզ՝ այստեղ



