Վիլնյուսի փողոցում ամբողջությամբ այրվել է մեքենայի բեռնախցիկը. կա տուժած
ОБЩЕСТВОՓետրվարի 15-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից պայթյունի ձայն է լսվել, ներսում ավտոմեքենա է այրվում և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ ավտոտնակում գտնվող «Մերսեդես-Բենց E320» մակնիշի 30 ՏՕ 023 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել՝ 18.53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



