Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս կյանքով լեցուն, ուրախ երեխա էր։ Փոքրուց շատ աշխույժ, ծիծաղկոտ, լուսավոր, ընկերասեր տղա էր, շրջապատում սիրված ու հարգված։ Գեղեցիկ արտաքինով, խորունկ աչքերով էր իմ Կարենը։ 19 տարեկան էր, ես իրենից խորհուրդ էի հարցնում»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Կարենի մայրիկը։

Կարենը ծնվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ է նա դպրոց հաճախել։ Արդեն առաջին դասարանից մայրիկը նկատել է, որ որդին հակումներ ունի դեպի մաթեմատիկան։ «Դպրոցում առաջնորդ էր։ Շատ լավ էր սովորում, իր համար յուրահատուկ տեղ ունեին մաթեմատիկան և ֆիզիկան։ Կարենը որոշել էր ծրագրավորող դառնալ։ Ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարան՝ անվճար հիմունքներով։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Այդ տարում տարկետման տրամադրումը չեղարկել էին։ Բայց նա սիրով մեկնեց ծառայության. «Գնամ, գամ, հետո ուսումս կշարունակեմ»»։

2020 թվականի հունվարի 19-ին Կարենը զորակոչվում է բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ Վեց ամիս անց սերժանտի կոչումով, որպես հրետանավոր, տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբի զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Ծառայության ընթացքում իր գնդապետից շնորհակալական նամակ ստացանք։ Լուսակերտում ծառայելու ժամանակ իրեն առաջարկել էին շարունակել ծառայությունը, ստանալ լեյտենանտի կոչում։ Բայց նա ասել էր, որ ծրագրավորող դառնալու որոշում ունի։ Երեք ամիս ծառայեց «Մեհրաբի» զորամասում։ Այդ ընթացքում նաև Հուլիսյան մարտերին մասնակցեց։ Նա վեց օր պատերազմի մեջ է եղել, բայց այդ փաստը թաքցրել է ինձանից։ «Անվախ» դիրքն է պահել։ Մեզ տեղեկություններ էին հասնում, որ Կարենս դիրքերում է, բայց նա ինձ ասում էր՝ մա՛մ, ես դիրքերում չեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին օրվանից փշերի վրա էինք։ Պատերազմ էր, ապրում էինք զանգից զանգ։ Թեկուզ Տավուշում էր ծառայում, բայց Կարենս ասում էր՝ մա՛մ, կարճ խոսեք։ Շատ կարգապահ էր իր տեսակով, երբեք ավելորդ բան չէր խոսի, երկար-բարակ զրույցներ չէինք ունենում։ Պատերազմի առաջին օրերից իրենք Տավուշի դիրքերում էին։ Մի օր աղջիկս դպրոցից տուն եկավ ու ասաց. «Մա՛մ, Իջևանից զորքեր են բերում Արցախ»։ Զանգահարում էի Կարենին, չէր պատասխանում։ Բայց, ի վերջո, կարողացա իր հետ կապվել։ Նա հերքեց այն, որ իրենց տեղափոխում են Արցախ։ Բայց մեր զրույցի հաջորդ առավոտյան տղաները Տավուշից ուղևորվում են դեպի Գորիս, հետո՝ Արցախ։ Կարենս այդ ընթացքում քեռու հետ է զրուցում, մի քանի անձնական իրեր ուզում, որ Գորիսում հանդիպեն, վերցնի, և ճանապարհը շարունակեն։ Եղբայրս մեծ դժվարությամբ ինձ ասաց, որ Կարենս գալիս է Գորիս։ Երեկոյան ժամը տասին 12 «Ուրալ» հասավ Գորիս։ Հենց առաջին «Ուրալի» վարորդի կողքին նստած էր Կարենս։ Իրեն խնդրում էի, որ չգնար։ Երևի մորը բնորոշ ցանկություն էր այդ պահին։ Բայց գիտեի, որ երբեք իմ այդ խոսքին ականջալուր չի լինի։ «Մա՛մ, ես չգնամ, մյուս տղան չգնա, բա ո՞վ գնա»։ Նա առնական, ուժեղ ոգով տղա էր, երբեք չէր թաքնվի, չէր նահանջի։ Տղաները ճանապարհ ընկան, որ մի փոքր կանգառ վերցնեն Շինուհայրի խաչմերուկում, այնուհետև ճանապարհվեն Արցախ։ Հաջորդ առավոտյան նորից գնացինք իրենց մոտ, բայց վեց «Ուրալները» տեղափոխել էին այլ վայր՝ անտառածածկ մի հատված։ Զանգով կապ էինք պահպանում Կարենիս հետ։ Այդ օրը շատ կարճ ժամանակով կարողացանք տեսնել Կարենիս»։ Հոկտեմբերի 14-ին Կարենն արդեն Արցախում էր։ Հասնելով Լաչինի ճանապարհին՝ Կարենը զանգում է մայրիկին. «Մա՛մ, չմտածես, ամեն ինչ լավ է լինելու, ես քեզ զանգելու եմ, երբ հարմար լինի»։

Մի երկու օր ընտանիքը չի կարողանում խոսել որդու հետ։ «Հետո զանգահարեց. «Մա՛մ, ես լավ եմ, ամեն ինչ լավ է»։ Բայց ես դղրդյունների ձայներ էի լսում։ Կարենիս հարցնում էի, թե այդ ինչ ձայներ են, ասում էր՝ կապերից է։ Համարյա ամեն օր մի քանի րոպե խոսել ենք իր հետ։ Դեպքից մի քանի օր առաջ իրեն խնդրեցի՝ Կարե՛ն, տեղդ ասա։ Երբ համառեցի, միայն մեկ տառ ասաց՝ «Լ»։ Բայց ես այնքան վատ էի ինձ զգում, որ չէի հասկանում, թե ինչ է ասում։ Խոսքը Լաչինի մասին էր»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը իննին է եղել Կարենի վերջին զանգը։ Այդ օրը նա զանգահարում է բոլոր հարազատներին՝ ծնողներին, տատիկին, քեռուն, հորեղբայրներին, բոլոր-բոլորին։ «Այդ օրը Կարենս հանգիստ խոսում էր, կարծես հույսը կտրած լիներ, բայց ոչինչ չասեր։ Հետո, երբ քննարկում էինք այդ օրվա զրույցը, հասկանում էինք, որ Կարենը լրիվ գիտակցել է իրավիճակի լրջությունը։ Քեռուն ասել էր՝ երկնքից կարկուտ է թափվում»։

Կարենն անմահացել է հոկտեմբերի 28-ին Լաչինի Մեղվաձոր համայնքում։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան Կարենն արդեն Գորիսում է եղել։ «Բոլորը գիտեին բոթը, բացի մեզանից։ Նույն օրվա երեկոյան իմացանք լուրը։ Վզի հատվածում բեկոր էր դիպել։ Կարենս կարծես քնած լիներ»։

Ծանր օրերի մասին։ «Շատ դժվար եմ վերականգնվել։ Այդ մասին իմ ընտանիքի անդամները, հարազատները կփաստեն։ Մտնում էի իմ սենյակն ու լաց լինում։ Քիչ-քիչ հյուծվում էի։ Կարող եմ ասել, որ այդ օրերին չեմ ապրել ուղղակի։ Եվ իմ ընտանիքի խորհրդով, ինչ-որ առումով դրդմամբ, սկսեցի աշխատել։ Ամուսինս Գորիսի քաղաքապետի մոտ էր գնացել, այնտեղ միանգամից համաձայնել էին օգնել ինձ աշխատանքի հարցում։ Տեղավորվեցի աշխատանքի մանկապարտեզում։ Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատեմ երեխաների հետ։ Բայց աստիճանաբար նրանք ինձ դուրս բերեցին սարսափելի վատ վիճակից։ Առաջին օրերին ամեն վայրկյան լալիս էի, բայց քիչքիչ այդ երեխաներն ինձ օգնեցին։ Նրանք ինձ հետ զրույցի էին բռնվում, խոսում, ինչ-որ բաներ պատմում, ես էլ իրենց մասին էի հոգ տանում։ Հիմա ես արդեն մանկապարտեզում մեթոդիստ եմ՝ ուսումնական գծով տեղակալ։ Երեխաներն, իրոք, ինձ դուրս բերեցին վատ վիճակից։ Իսկ հետո ընտանիքս և երեխա ունենալու միտքն ապրեցրեց»։

Ապրելու ուժի մասին։ «Նախքան փոքր Կարենիս ծնվելն ինձ ուժ տվեցին մեր մյուս տղաների ծնողները, այն, որ նրանք իրենց մեջ ուժ էին գտնում ապրելու։ Հետո աշխատանքս, մարդկանց հետ շփումը ինձ դուրս հանեցին վատ վիճակից։ Իսկ հետո էլ, իհարկե, Կարենս ծնվեց։ Մյուս կողմից էլ՝ մտածում էի, որ Կարենս ինձ կնախատեր, որ իր քրոջ ու եղբոր՝ Արաքսի և Գոռի հանդեպ ուշադիր չեմ, բայց սկզբի շրջանում ուղղակի չէի կարողանում որևէ բան անել։ Մի օր էլ մայրիկս ասաց. «Պատկերացնում ես, որ քեզ բան լինի, ո՞վ է Կարենիդ ծաղիկներ տանելու»։ Ի վերջո, կա՛մ պիտի մեռնես, որ չզգաս երեխայիդ կորստի ցավը, կա՛մ էլ պետք է ապրես։ Բայց սա էլ կոչվում է ապրե՞լ։ Կարենիս բացը երբեք չի լրացվի։ Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր»։

2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու օրն է ծնվել Կարենի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Կարենը։ «Երկու Կարեններս էլ ծնվել են Օձի տարում»:

Հ. Գ.- Սերժանտ Կարեն Գրիգորյանը 2020 թվականի Հուլիսյան մարտերից հետո պարգևատրվել է ՀՀ «Արիության», իսկ հետմահու՝ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ե՛վ ծառայության ընթացքում, և՛ հետմահու պարգևատրվել է նաև պատվոգրերով։ Հարթաշեն գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է Կարենի անունով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян