Էլեկտրական լարերի կարճ միացում է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
ОБЩЕСТВОՓետրվարի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում էլեկտարական սյան վրա տեղի է ունեցել էլեկրտական լարերի կարճ միացում, լարերը թուլացել, կախվել են և խոչընդոտում են երթևեկությանը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բետոնե սյունը հիմքից թուլացել, թեքվել է, իսկ վրան ամրացված տրոլեյբուսի լարերը պոկվել ու ընկել են երթևեկելի հատվածով ընթացող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 35 LD 353 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և կտրել կախված լարերը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



