Երևան-Գառնի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. փրկարարներին չի հաջողվել հայտնաբերել
ОБЩЕСТВОՀուլիսի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում քաղաքացուն զանգահարել է ընկերը՝ Լ.Ս.-ն, և հաղորդել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ՃՏՊ-ի է ենթարկվել (մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը), որից հետո վերջինիս հետ կապ չի կարողանում հաստատել:
Ահազանգողը գտնվում է Կոտայքի մարզի Հացավան գյուղի ցուցանակի մոտակայքում. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հետախուզել են Ջրվեժ-Հացավան-Գեղարդ հատվածը, սակայն անարդյունք:
Լ.Ս.-ի որոնողական աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն ս.թ հուլիսի 13-ին:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



