ՑԱՀԱԼ-ը հարվածել է իրանական ռազմաբազային և հրթիռների ու այլ զենքի արտադրության օբյեկտներին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ռազմաօդային ուժերը գիշերը լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Թեհրանի շրջակայքում գտնվող ենթակառուցվածքներին. ասված է բանակի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածներն, ի թիվս այլոց, հասցվել են այն օբյեկտներին, որոնք Իրանի անվտանգության մարմիններն օգտագործում են զենքի արտադրության և պահպանման համար:
Թիրախավորված օբյեկտների թվում են՝
• Իրանական ռազմաբազա, որն օգտագործվում է զինվորների պատրաստման և ինքնաթիռներ խոցելու համար նախատեսված հրթիռային համալիրների պահպանման համար
• Պաշտպանության նախարարության զենքի արտադրության և պահպանման օբյեկտ
• ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի զենքի արտադրության օբյեկտ
Դրան զուգահեռ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի հետախուզության նախարարության հավելյալ շտաբ-բնակարանին և ներքին անվտանգության ուժերի արտակարգ իրավիճակների շտաբային կենտրոնին, նշվում է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



