Լիբանանում էլեկտրամատակարարումը խափանվել է Քասմիա կամրջին հասցված հարվածներից հետո
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանի իշխանությունները հայտնել են ալ-Խարաիբ հարավային համայնքում էլեկտրամատակարարման ընդհատումների մասին՝ Քասմիա կամրջին իսրայելական հարվածներից հետո. հայտնում է NNA-ն:
Հարվածների հետևանքով վնասվել են տեղական էլեկտրացանցերը, մալուխները և դեպի ալ-Խարաիբ տանող էլեկտրամատակարարման հիմնական գիծը: Վերանորոգող բրիգադները նախատեսում են էլեկտրամատակարարման վերականգնումն սկսել վաղը: Քասմիա կամուրջը Լիբանանի առափնյա մայրուղու առանցքային երթուղի է:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն ու երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրահանգել են արագացնել Լիբանանի հարավային սահմանի երկայնքով տների քանդումը և ավերել Լիտանի գետի բոլոր կամուրջները, որոնք հարավային Լիբանանը կապում են երկրի մնացած մասի հետ: Ըստ Կացի, Իսրայելի նպատակն է կտրել «Հեզբոլլահ» շարժման մատակարարման գծերը, կանխել զենքի տեղափոխումը և պաշտպանել Իսրայելի հյուսիսի բնակիչներին:
Հիշեցնենք, որ լիբանանյան շարժումը դադարից հետո կրկին վերսկսել է հարվածներն Իսրայելին՝ ի պատասխան փետրվարի 28-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության: Դրանից հետո Իսրայելը ներխուժել է Լիբանանի տարածք:
Հետևեք մեզ՝ այստեղ



