ԱՄՆ-ին, թերևս, անհրաժեշտ լինի ուժեղացնել հարձակումները Իրանի դեմ՝ պատերազմն ավարտելու համար. Բեսենթ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգներին, թերևս, անհրաժեշտ լինի «ուժեղացնել» հարձակումներն Իրանի դեմ՝ պատերազմն ավարտելու համար. կիրակի NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը սպառնացել էր «ոչնչացնել» իրանական էներգետիկ գործարանները, եթե Թեհրանը ամբողջովին չբացի ռազմավարական Հորմուզի նեղուցը։ Սա տեղի է ունեցել այն բանից ընդամենը մեկ օր անց, երբ նա հայտարարել էր, թե ԱՄՆ նպատակները «շատ մոտ են», և ինքը դիտարկում է պատերազմը «դադարեցնելու» հնարավորությունը:
Պատասխանելով հարցին, թե Թրամփը պատրաստվում է դադարեցնե՞լ, թե՞ սրել պատերազմը, Բեսենթն ասել է. «Դրանք միմյանց չեն բացառում։ Երբեմն լարվածությունը նվազեցնելու համար պետք է գնալ սրման: Սա միակ լեզուն է, որն իրանցիները հասկանում են»։
Բեսենթն այս քայլը բացատրել է նրանով, որ այն օգնում է թուլացնել ճնշումը ամերիկյան գործընկերների վրա և նվազեցնել այն գինը, որն Իրանը կարող է ստանալ իր նավթի դիմաց։
«Իրանական նավթը միշտ էլ վաճառվելու էր չինացիներին՝ զեղչով... Ուրեմն ո՞րն է ավելի լավ. եթե նավթի գները թռչեին մինչև 150 դոլար, և նրանք (Իրանը) ստանային դրա 70 տոկոսը, թե՞ եթե նավթի գները 100-ից ցածր լինեին»,- ասել է նա։
Հում նավթի գների կտրուկ աճը հանգեցրել է նաև նավթավերամշակման ծախսերի արագ աճին ողջ Միացյալ Նահանգներում, ինչը քաղաքական ռիսկեր է ստեղծում նախագահի համար՝ միջանկյալ ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ։
Բեսենթը կիրակի հրաժարվել է նշել ժամկետներ, թե երբ ամերիկացիները պետք է սպասեն գների նվազման, սակայն նշել է, որ ընտրողները կհամաձայնեն՝ Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքի վերացումն արժե այդ ժամանակավոր ծախսերը։
«Չգիտեմ՝ դա կտևի 30 օր, 50 օր, թե 100 օր։ Բայց Մերձավոր Արևելքում 50 տարվա խաղաղությունը և իրանական վարչակարգի պարտության գիտակցումն արժեն դրան»,- ասել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ



