Ֆասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել
ОБЩЕСТВОՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբն օրերս ստորագրել են գործընկերության պայմանագիր, որով Բանկը վերսկսում է իր աջակցությունն ակումբին և մարզում սպորտի զարգացմանը։
Ֆասթ Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանն ասել է․ «Երբ խոսում ենք Գյումրիի մասին, անհնար է չհիշել սպորտը, մասնավորապես «Շիրակ» ակումբը։ «Շիրակ» ակումբը շատ մեծ քանակի երկրպագուներ ունի, և Ֆասթ Բանկն իր երկու մասնաճյուղերով անմասն չի մնում դրանից։ Շատ ուրախ ենք, որ նորից վերսկսել ենք մեր համագործակցությունը «Շիրակ» ակումբի հետ։ Լիահույս ենք, որ այդ համագործակցությունն ակումբին կբերի նոր հաղթանակներ և մեծ ոգևորություն իր երկրպագուներին»:
Հավելենք, որ «Շիրակ»-ը հայկական ամենահին տիտղոսակիր ակումբներից է, որը մշտապես իր շուրջն է համախմբում տեղի մարզասերներին։ Ակումբում վստահ են՝ գործակցությունը նոր խթան է ինչպես թիմի, այնպես էլ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար։
«Երբ մեր գործընկերն էր Ֆասթ Բանկը, մենք նվաճել ենք Հայաստանի Սուպեր գավաթը 2 տարի առաջ: Այս պահին «Շիրակ» ակումբը բռնել է քաղաքականություն՝ ավելի շատ ուշադրություն է դարձնում տեղի կադրերին՝ Գյումրիի երեխաներին, սաներին՝ տեղ տալով մեր երեխաներին ավելի առաջ գնալու: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունն էլ ավելի կնպաստի ֆուտբոլի, առհասարակ սպորտի զարգացմանը Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում», - ասել է Շիրակ ՖԱ գործադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը։
Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման հիմնախնդիրները։ Այս տարի Ֆասթ Բանկն արդեն գործակցության պայմանագրեր է կնքել «Վան» ֆուտբոլային ակումբի, «Փյունիկ» ակումբի կանանց, երիտասարդական թիմերի և «Երևան» ֆուտզալի ակումբի հետ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



