Բաքուն պարզաբանում է պահանջում Մոսկվայից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Մարիա Զախարովայի արված հայտարարությունները՝ նշելով, որ դրանք անընդունելի են։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Հեյդար Ալիևի նման հղումը «անհարգալից վերաբերմունք է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի» նկատմամբ։
«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել և խաթարել վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության առնչությամբ»,– հայտարարել է Բաքուն։
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողը իր հարցում մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետության մի շարք հոգևորականներ, որոնցից մի քանիսը «ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալներ էին», «փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»։ Ինչին ի պատասխան Զախարովան ասել է, որ չի հասկանում՝ ում մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է «ՊԱԿ գործակալներ»՝ Հեյդար Ալիևի՞։
Հետևեք մեզ՝ այստեղ



