Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ իր իսկ հրահրած արշավում տապալվելուց հետո շաբաթ-կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանը վատնում է «ուրախ ավտոբուսով» շրջագայելու, հընթացս ցուցադրաբար տարբեր բաներ ուտելու, ՀՀ ուրվագծով քարոզչական կրծքանշան բաժանելու վրա: Նախօրեին նույնիսկ մետրո էր մտել, բայց երևի հասկացավ, որ իզուր:

Բայց հիմնականն այն է, որ բոլոր այն վայրերում, որտեղ հատուկ իր հետ հանդիպման համար «հավաքած, բերված» անձանցից բացի լինում են ոչ դրածո, իրական մարդիկ, արձանագրվում է սուր դժգոհություն: Ավելին՝ արտահայտվում է անկեղծ ատելություն, ու նկատենք՝ շատ ընդգծված ատելություն: Նման դեպքերում գրանցվում են ըմբոստություն, հակաճառումներ, բարձրացվում և հնչեցվում են բազմաթիվ խնդիրներ:

Ու դա տեսնում են ոչ միայն այդ պահին այդ վայրում ներկա գտնվողները, այլև ուղիղ եթերով կամ «դեպքի վայրերից» հաղորդող լրատվամիջոցներին հետևող հազարավոր մարդիկ: Ու տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մերժված է:

Հա, Նիկոլ Փաշինյանն էլ է դա տեսնում, բնականաբար: Ու այնպիսի տպավորություն է, որ նա իր քարոզչական ավտոբուսից ելնում է բացառապես այն բանի համար, որ «ղալմաղալ անի», լեզվակռվի մեջ մտնի հանդիպած նորմալ հայ մարդկանց հետ, գոռգոռա, բղավի, մատերն ու ձեռքերը թափահարի: Ըստ այնմ, բոլոր այն դեպքերում, երբ մի փոքր հակադարձում է արձանագրվում, իսկ վերջին օրերին արձանագրվածները ոչ էլ «մի փոքր» էին, այլ ակնհայտ, Փաշինյանը «ափերից դուրս է գալիս»: Այսինքն, երբ Փաշինյանը հայտնվում է իր ֆեյսբուքաֆեյքային արհեստական թաղանթից դուրս, երբ նրան շրջապատում են ոչ թե վարչական ռեսուրսով բերված, այլ իրական մարդիկ, սկսում է կորցնել ինքնատիրապետումը: Ու կորցնում է այնպես, որ վիրավորական արտահայտություններ է անում Արցախի առաջին ազատամարտում զոհված հերոս հրամանատարի դստերը, մեկ ժամ անց նույն Փաշինյանը գրեթե երդվում է, թե՝ չէր կարող ինքը նման բան ասած լինել, իսկ էլի մի կես ժամ անց արդեն պաշտոնապես ներողություն է խնդրում: Թեպետ, էլ ո՞ւմ է պետք նրա ձևական «ներողությունը», որը պայմանավորված էր առավելապես հանրային հուժկու հակադարձման ու իրեն՝ Փաշինյանին մերժելու ալիքով: Ի վերջո, զայրացած ժամանակ հաճախ մարդիկ ասում են հենց այն, ինչն իրականում իրենց մտքում է, ինչն այդ պահին ենթագիտակցությունը բերում է առաջին պլան: Խոսքը հատկապես «փախածներ» ձևակերպման մասին է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը նորից կորցնում ինքնատիրապետումը: Դրա պատճառները մի քանիսն են:

Առաջին գլխավոր պատճառը, կարծում ենք, այն է, որ ինքը շատ լավ գիտի ու առճակատ տեսնում է, որ իր ոչ միայն վարկանիշն է խայտառակ ցածր, այլև սարսափելի մեծ հակավարկանիշ ունի: Տարբեր տեղեկություններով, Փաշինյանի հակավարկանիշը տատանվում է 68-70 տոկոսի միջակայքում: Դա աննախադեպ բարձր (այս դեպքում՝ շատ վատ) ցուցանիշ է՝ համեմատած Հայաստանի բոլոր նախկին ղեկավարների՝ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցած հակավարկանիշի: Դա նշանակում է, որ բնակչության 70 տոկոսը ոչ մի պարագայում Փաշինյանին ձայն չի տա: Ու կան տեղեկություններ, որ ԱՄՆ հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած վերջին աղմկահարույց հարցման մեջ դա արտացոլված է եղել: Բայց այն տևական ուշացումով հրապարակվեց, առանց այդ տվյալների... «Դզած-փչած», էլի:

Երկրորդ պատճառը նախորդի բնական ու տրամաբանական շարունակությունն է. ինքը՝ Փաշինյանը, շատ լավ հասկանում է, որ հողը ոտքերի տակից փախչում է: Բանն այն է, որ էլի բոլոր թարմ հարցումների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» կտրուկ տարբերությամբ կհաղթեն առաջիկա ընտրություններում: Փաշինյանն սկսում է հասկանալ ու, առանց չափազանցության, մաշկով զգալ, որ առաջիկայում ինքը կարող է կորցնել իշխանությունը: Չափից շատ հանդուրժվելուց հետո:

Այսինքն, Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը՝ հասկանալով, որ իշխանություն չունի: Այո, նա դեռևս վարչապետի պաշտոնում է, դեռևս իրեն «պարոն վարչապետ»-ով են դիմում, բայց նա այլևս իշխանություն չունի: Ավելին, ինքն այլևս օրակարգ չի թելադրում: Էլ ավելին, ինքն ինչն անում է, վայրկենապես շրջվում է իր դեմ:

Երրորդ՝ խիստ ցավալի հանգամանք է, բայց պետք է արձանագրել: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է ոչ միայն արցախցիներին, այլև բոլորին: Ինքն իրենից, իր անձից այն կողմ ոչ մեկին չի սիրում: Իսկ ցուցադրական «սիրում եմ բոլորիդ...»-ը այլևս ոչ միայն հավատ չի ներշնչում մասամասնության շրջանում, այլև չի ընկալվում ու վանում է: Մարդկանց մեծ մասը տեսնում է այդ կեղծիքը:

Փաշինյանը շարունակում է ցուցադրել, թե ինքն ինչքան լավն է, «պուպուշ» է, ինչքան է սիրում մարդկանց: Բայց այդպես վերաբերվում է միմիայն վարչականով «բերման ենթարկված» քարոզչական պատանդներին, այսինքն՝ բեմականացված ցուցադրության մասնակիցներին: Բավական է մեկ հակադարձում, մեկ հակաճառություն, և Փաշինյանն անմիջապես դուրս է գալիս ափերից: Ցուցադրական բարեհոգությունը ցնդում է, կեղծավոր ժպիտով դիմակը անհետանում է: Ու հայտնվում է անծայրածիր ատելության անտակ անդունդով լեցուն իրական հայացքը, էությունը:

Վերջում մեկ-երկու խոսք էլ մետրոյի վագոնում արձանագրված բուն միջադեպի մի դրվագի մասին: Նիկոլ Փաշինյանը արցախցի արժանապատիվ հայուհուն՝ Արմինե Մոսիյանին սպառնալից տոնով ասում է. «... Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»: Ստո՛պ (եթե գնացքի շարժիչն այդ ֆրազը լսեր, ինքնաբերաբար կտրուկ կարգելակեր): Նախ՝ «փախածներով» չէ: Արցախի հայությունը՝ 150 հազար մարդ, ենթարկվել է բռնագաղթի՝ ֆիզիկական բնաջնջման ու կոտորվելու իրական սպառնալիքի տակ, հարկադրված է եղել լքել բազմահազարամյա հայկական բնօրրանը:

Երկրորդ. Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը: Ինքն է, որ գալով իշխանության՝ բանակցային գործընթացը վերսկսել է «զրոյական կետից», բանակցությունները տարել փակուղի, ինքն է մերժել կարգավորման համեմատաբար ձեռնտու առաջարկությունը, ինքն է նպատակային հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ինքն է պատերազմ բերել ու այդ պատերազմը կառավարել այնպես, որ հայկական զինուժը ծանր կորուստներ կրեց ու պարտվեց:

Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է ադրբեջանական: Դրա հետևանքով է, որ Արցախի հայությունը հայտնվեց ադրբեջանական 9 ամսվա բլոկադայի մեջ, այդ թվում՝ Արմինե Մոսիյանն ու իր զավակը: Փաշինյա՛նն է, որ իր կառավարության ծրագրում գրել է, թե «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է», բայց մատը մատին չտվեց, երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂՀ ՊԲ ուժերին 10-ից 12 անգամ գերազանցող զորքով դիմեց հարձակման: Այո, ինքն է հանձնել Արցախը՝ Նիկոլ Փաշինյանը, և հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս:

Հա, ու անկախ ամեն ինչից՝ մանկահասակ զավակի մոտ կնոջ վրա հարձակվելը այն աստիճանի տգեղ պահվածք է, որ էլ ասելու չէ: Չնայած, ինչ ասես, հանրությունն արդեն ինչ պետք էր՝ ասաց:

Հ.Գ. Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» է անում, մարտահրավեր, էլի, թե՝ «սա ասեք, այն ասեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է...»: Իսկ ինքը կարո՞ղ է ուղիղ եթերում, մեկ անգամից, առանց կողմնակի օգնության, առանց վախենալու ասել, թե որն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы