Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Փրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն գրում է, որ ԵՄ–ն Երևանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին: Իշխող ՔՊ կուսակցությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածուի մասին, բայց հավանական է, որ դա կլինի Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմությունը, իր հերթին, մասնակցում է տարբեր շարասյուներով: Երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է վարչապետի թեկնածու «Հայաստան» դաշինքից, գործարար Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից: Իշխանությունները հաճախ են մեղադրում ընդդիմությանը Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ: Ըստ երևույթին, իշխանությունները կարծում են, որ ընտրությունների ժամանակ «հիբրիդային սպառնալիքները» կազմակերպվում են Ռուսաստանի կողմից: Նման կերպ ցանկացած բողոքի ցույց կարելի է բացատրել Կրեմլի ծրագրերով։

«Փաշինյանը, որի ղեկավարությամբ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, անկասկած վախենում է իր քաղաքական ապագայի համար, - կարծում է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,– եվրոպացի հովանավորների կարծիքով, սադրանքները կարող են գալ ռուսամետ, ադրբեջանամետ և նույնիսկ իրանամետ ուժերից։ Իհարկե, հայկական սփյուռքը, որը Ռուսաստանում ամենամեծերից մեկն է, չափազանց բացասական կարծիք ունի հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին, և եթե նրանց ձայները չեզոքացվեն, Փաշինյանն իրեն ավել ի վստահ կզգա։ Սթափ քաղաքական հաշվարկը ցույց է տալիս, որ միակ իրական դաշնակիցները, որոնց վրա Հայաստանը կարող է հույս դնել, Ռուսաստանն ու Իրանն են, իսկ Եվրոպայի հետ դաշինքը ոչինչ չի անի հավերժական թշնամիներով շրջապատված հանրապետությանը օգնելու համար»։

svpressa.ru.– Գուցե ժամանակն է, որ մենք իսկապես սկսենք ազդե՞լ:

- Ցավոք, պետք է ընդունել, որ Ռուսաստանը անկարող է ազդել արտասահմանում ժողովրդավարական գործընթացների վրա, ուստի ոչ մի հիմք չկա կարծելու, որ որևէ մեկը կարող է այս պահին լրջորեն համագործակցել ներքին հայամետ ուժերի հետ։ Ներկայիս գլոբալ սրացման պայմաններում դա հետաքրքիր չէ Ռուսաստանի համար, մինչդեռ Իրանը, Ադրբեջանը և Իսրայելը կարող են լրջորեն ազդել հայկական քաղաքականության վրա։ «ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ «այլ երկրներում հայ քաղաքացիների վրա ճնշման մասին» հայտարարությունը զուրկ է կոնկրետություններից, - նշել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,– այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի թիմին աջակցող մի շարք լրատվամիջոցների և հասարակական ակտիվիստների մեկնաբանությունները ընդգծում են «ռուսական միջամտության» տեսությունը։ Հայ պաշտոնյաները հավանաբար առայժմ կխուսափեն Ռուսաստանին ուղղակիորեն հիշատակելուց այդ առումով։ Սակայն ընտրությունների նախօրեին Ռուսաստանի հասցեին բացահայտ մեղադրանքները հնարավոր են։ Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան դժվար կլինի նախընտրական իրավիճակը ՔՊ կուսակցության համար, քանի որ «արտաքին միջամտության» հնարավորության մասին քննարկումները նաև Փաշինյանի կողմնակիցների նախընտրական մոբիլիզացիայի պոտենցիալ գործոն են»։

svpressa.ru.–Ինչո՞ւ է Եվրոպային դա պետք։

–ԵՄ-ն կաջակցի Նիկոլ Փաշինյանին, որը բազմիցս հայտարարել է ԵՄ–ին միանալու իր մտադրության մասին։ Սա լրացուցիչ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով Ռուսաստան-ԵՄ լարվածությունը։ Բրյուսելը պատրաստ է աջակցել Հայաստանի ներկայիս վարչապետին ընտրությունների ճանապարհին նաև այլ ձևերով։

svpressa.ru.– Պետք է նշել, որ արտերկրի հայերը մեծամասամբ դեմ են Փաշինյանին, ի տարբերություն, օրինակ՝ Մոլդովայի: Կարծում եք՝ իշխող կուսակցությունը հաշվի է առնո՞ւմ այս գործոնը, և կփորձի՞ այն չեզոքացնել:

–Իրոք, հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում, օրինակ՝ Ռուսաստանում, Նիկոլ Փաշինյանին քննադատողներ շատ կան: Սակայն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար նման մարդիկ, բնականաբար, ստիպված կլինեն ունենալ ՀՀ քաղաքացիություն և մոտիվացված լինել Հայաստան մեկնել՝ քվեարկելու համար։ Նման մարդիկ, հավանաբար, համեմատաբար սահմանափակ թվով կլինեն։ Սկզբունքորեն, ՀՀ իշխանությունները, օրինակ՝ կարող են խստացնել մուտքի վերահսկողությունը ընտրությունների նախաշեմին։

svpressa.ru.–Ի՞նչ այլ մանիպուլ յացիաներ կարող են կիրառվել։

– Իշխող ՔՊ կուսակցությունը կարող է հաղթել, բայց հարցն այն է, թե ի՞նչ արդյունքով, քանի որ նրա բացասական վարկանիշը բավականին զգալի է։ Ընտրություններին մասնակցողների ցանկը դեռևս վերջնականապես չի հաստատվել։ Նիկոլ Փաշինյանի համար ամենահաջող համադրությունը կլինի խիստ մասնատված ընդդիմադիր թևը և բարոյալքված ընտրողները։ Այնուամենայնիվ, այս ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը կարող է բավականին զգալի լինել։

svpressa.ru.– Որքա՞ն լուրջ է ընդդիմությունը պատրաստվում։

– Այն փաստը, որ ընդդիմությունը ընտրությունների է գնում «տարբեր շարասյուներով», կարող է պատրվակ դառնալ ընտրողների հետագա բողոքի մոբիլիզացիայի համար։

svpressa.ru.–Ի՞նչ պետք է ակնկալի Ռուսաստանը այս ընտրություններից։ Կարո՞ղ ենք մենք ինչ-որ կերպ ազդել դրա վրա։ Եվ պե՞տք է դա անել։

– Հրապարակայնորեն ռուս պաշտոնյաները, հավանաբար, կփորձեն հեռու մնալ քարոզարշավից։ Այնուամենայնիվ, դրա ընթացքի վերաբերյալ ակտիվ մեկնաբանությունները, օրինակ՝ Պետդումայի մի շարք պատգամավորների կողմից, լիովին հնարավոր են: Փաստորեն, Ռուսաստանի կողմից այս կամ այն կերպ (օրինակ՝ տեղեկատվական) աջակցությունը հայկական ընդդիմությանը, հավանաբար, կտրամադրվի: Ի վերջո, Հայաստանում ստեղծված իրավիճակը ազդում է նաև Ռուսաստանի Հարավային Կովկասում աշխատելու կարողության վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в Армению