Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էին
Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էին` իրենց մարտական ընկերների, որդեկորույս ծնողների և անհետ կորած զինվորների հարազատների կողքին։
Հանձնաժողովի օրակարգի շրջանակում` պետք է համակողմանի քննության ենթարկվեին ոչ միայն պատերազմի հանգամանքները, այլև նախապատերազմական իրավիճակը, դիվանագիտական գործընթացները, բանակցությունների ձախողման պատճառները, պատերազմի ընթացքը, հետպատերազմական զարգացումները, ինչպես նաև Արցախում և թիկունքում տեղի ունեցած գործընթացներն ու տնտեսական խնդիրները։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով նամակներն այսօր հանձնվեցին Ազգային ժողովի երեք խմբակցություններին` նպատակ ունենալով, որ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում այդ հարցը ներառվի խորհրդարանի օրակարգ և դրվի քննարկման։



