Իրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ Ասրյան
БЛОГԱրդարության և խաղաղության կեղծ կարգախոսների հետևում թաքնված, իսկ իրականում, աշխարհում անկախ և ինքնիշխան պետությունները ծնկի բերելու մոլուցքով տառապող Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա անմիջական դաշնակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արդեն իսկ կանգնած են իրենց հերթական ռազմաքաղաքական ձախողման փաստի առաջ, ասել է թե՝ արդեն իսկ պարտվել են Իրանի դեմ իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմը։
Իրանի դեմ նրանց կողմից սանձազերծված այդ պատերազմը բախվեց Իրանի անսասան կամքին, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության վճռականությանը և Իրանի ժողովրդի անկոտրում ոգուն։ Իրանը ոչ միայն դիմակայեց այդ ճնշումներին, այլև ապացուցեց, որ որևէ պետություն, որևէ գերտերություն, որևէ ուժ ի վիճակի չէ կոտրել Իրանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։
Մենք կոչ ենք անում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մինչև վերջ ոչնչացնել մեր տարածաշրջանում ապակայունացման գլխավոր սպառնալիք հանդիսացող Ամերիկայի և Իսրայելի բոլոր ռազմական ենթակառուցվածքները՝ վերջ դնելով նրանց ներկայությանը Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում և բացելով իրական ու կայուն խաղաղության ճանապարհը։
Հայաստանն ու անկոտրում ոգու տեր հայ ժողովուրդը եղել են, կան և միշտ կմնան բարեկամ Իրանի և Իրանի եղբայր ժողովրդի կողքին՝ թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի ժամանակ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
5
Когда земля уходит из-под ног: «Паст»



