Ինչպես է Պուտինն առաջ անցել Թրամփից․ ԶԼՄ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ է անցել Թրամփից՝ որոշելով այցելել Չինաստան, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զբաղված է Իրանով։ Սա ընդգծել են չինական Baijiahao հրատարակության լրագրողները, հաղորդում է ABN24-ը։
Լրագրողները նշել են, որ Սպիտակ տան ղեկավարը հետաձգել է Պեկին կատարելիք իր այցը՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրատարակությունում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Պուտինի՝ Չինաստան կատարելիք առաջիկա այցի մասին։ Նախարարությունը խոստացել է շուտով հայտարարել Ռուսաստանի առաջնորդի՝ Չինաստան կատարելիք այցի ամսաթվերը՝ նշելով, որ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
«Այս լուրը անմիջապես գրավել է ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը։ Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է առաջին քայլը անել և Թրամփից առաջ անցնել», - հռետորական հարց են հնչեցրել հոդվածի հեղինակները։
Հետևեք մեզ՝ այստեղ



