Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հորս արև. ի՞նչ է անելու Բրյուսելը բացասական արդյունքի դեպքում. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rg.ru–ն «Հորս արև. ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում վերացնել քաղաքական մրցակիցներին» վերնագրով հոդվածում գրում է, որ ասում են, թե նրա նման մարդիկ փորձում են նստել երկու աթոռի վրա, և նրանք շատ են նեղվում, երբ աթոռներն սկսում են իրարից հեռանալ՝ ստեղծելով գետնին հայտնվելու լուրջ վտանգ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, և Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհանդիպի բազմաթիվ ազդեցիկ կուսակցությունների դիմադրությանը: Եվ առաջին հերթին գործարար Սամվել Կարապետյանի կուսակցության, որին ներկայիս կառավարությունը զրկել է իր բիզնեսի զգալի մասից և բանտարկել: Կարապետյանի կողքին են հայ հոգևորականները, մինչդեռ Փաշինյանի կողքին է Եվրամիությունը, որի կառույցները, մեղմ ասած, չեն սիրում քրիստոնեական եկեղեցիները, և որտեղ միասեռ ամուսնություններն են դարձել նոր կրոն: Անցյալում իր քաղաքական հայացքների համար բանտարկված լինելով՝ Փաշինյանը հիանալի հասկանում է, թե Եկեղեցու նկատմամբ իր հալածանքների և Ադրբեջանին տարածքային զիջումների համար ի՞նչ կանի ընդդիմությունը իր հետ, եթե իշխանության գա: Դրանով է բացատրվում իշխող ռեժիմի դաժանությունը, ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ կասկածը և Փաշինյանի հակառակորդներին հնարավոր աջակցության նկատմամբ զգայունությունը։ Որովհետև վարչապետի քաղաքականությունը աջակցողների համար ամենամեղմ պատիժը ապագայում կարող է լինել արտասահման արտաքսումը։ Չնայած հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս անտարբերություն հայ ընտրողների շրջանում, ովքեր այլևս չեն հավատում գեղեցիկ խոստումներին, բայց դա չի երաշխավորում, որ իրավիճակը չի փոխվի մինչև հունիս։ Հայաստանի վարչապետը աշխատանքից ազատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով, քանի որ, իբր, դա հակասում է կառավարության արտաքին քաղաքականությանը։ Դե, յուրաքանչյուր նման ժեստ հիշեցնում է Ադրբեջանի հետ հակամարտության պատճառների և դրա՝ Երևանի համար անփառունակ ավարտի մասին։ Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Դրանից հետո ավելի քան 100000 էթնիկ հայեր փախան գրավված տարածաշրջանից դեպի Հայաստան։ Այս տարվա մարտին Ռուսաստանը պլանավորում էր մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան այդ տեղահանված անձանց համար՝ անհրաժեշտ իրեր և մանկական սնունդ, սակայն Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ընդունել այն՝ հղում անելով օրենսդրությանը, որը ենթադրաբար սահմանափակում է բարեգործական նվիրատվությունները ընտրությունների շրջանում։ «Երևանի հրաժարումը մարդասիրական օգնությունից, որը քաղաքական ենթատեքստ չունի, պայմանավորված է Հայաստանի իշխանությունների նախընտրական ցանկությամբ բառացիորեն ջնջել Ռուսաստանի մասին բոլոր հիշատակումները։ Ու՞մ են նրանք վնասում։ Իրենց սեփական քաղաքացիներին», - Փաշինյանի կաբինետի որոշումը այդպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի կոնկրետ և պակաս դիվանագիտական է եղել իշխող ռեժիմի՝ իր գնահատականում։ «Նրանք փորձում են համոզել մեզ, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, այլ ոչ թե հենարան առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը վատ է հայերի ստամոքսի համար։ Մենք «ոչ» ենք ասում այս վտանգավոր մոլորություններին», - հայտարարել է Հայաստանի նախկին ղեկավարը։ Նրա խոսքով, «Ադրբեջանի հետ խաղաղությունը չպետք է հիմնված լինի «հորս արև» մոդելի վրա, այլ պետք է հիմնված լինի Հայաստանի համար իրական անվտանգության երաշխիքների վրա»։

Փաշինյանի արձագանքը ընտրություններից առաջ իրեն ուղղված ուժգնացող քննադատությանը, կարծես, ավանդական է իշխանությունը պահպանել ձգտող ղեկավարների համար, այն է՝ օգնություն խնդրել ԵՄ– ից՝ հղում անելով ռուսական երևակայական սպառնալիքին։ Եվ Բրյուսելը շտապել է Փաշինյանին օգնության. Հայաստան կուղարկվի արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրություններին «հիբրիդային միջամտության» դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: Դրանով Փաշինյանը և նրա բրյուսել յան ընկերները Մոսկվային են հայտարարել Հայաստանի իշխող վերնախավի գլխավոր թշնամի: «Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», - կեղծավորաբար հայտարարել է Կալլասը: Մոլդովայում եվրոպացի պատվիրակները, որպեսզի ապահովեն եվրոպամետ ռեժիմի իշխանության մնալը, կազմակերպել էին զանգվածային ընտրակեղծիքներ և անթիվ արտասահմանյան միջոցներ էին ներդրել իրենց նախընտրած կուսակցությունների քարոզարշավներում: Եվրոպական բյուրոկրատիան, ըստ երևույթին, Փաշինյանին կապելով հակառուսական քաղաքականության հետ, հույս ունի նմանատիպ բան իրականացնել նաև Հայաստանում: Որովհետև նա հետո անխուսափելիորեն ստիպված կլինի Հայաստանի ինքնիշխանության հարցում վճարել Բրյուսելի օգնության դիմաց: «Հորս արև»–ը այդ դեպքում չի աշխատի. Եվրոպայում բոլոր անհնազանդներին են պատասխանատվության ենթարկում: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ–ն թույլ չի տա իր ՔՊ կուսակցությանը պարտվել ընտրություններում: Իսկ բացասական արդյունքի դեպքում Բրյուսելը կգտնի պատրվակ հայտարարելու, որ չի ճանաչում ընտրությունները:

Միևնույն ժամանակ, Պենտագոնը հրապարակել է զեկույց այն ամերիկացի գեներալի վարքագծի մասին, որը վերահսկում էր Ուկրաինային օգնությունը Բայդենի նախագահության օրոք: Գեներալ Անտոնիո Ագուտոն 2024 թվականի մայիսին ընթրիքի ժամանակ խմել է ճաճա (ակնհայտորեն վրացի ծանոթների հետ), ապա ընկել և գլխով հարվածել պատին: Կարելի է միայն ենթադրել, թե ապագայում ինչ փաստաթղթեր կհայտնվեն Հայաստան հաճախ այցելող եվրոպացիների և ամերիկացիների վարքագծի մասին. հայկական կոնյակի համտեսը միշտ էլ եղել է հյուրընկալ Հայաստանի ազգային ծրագրի պարտադիր մասը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах?