«Չեսս Չելլենջ 2016» մրցաշարում Արոնյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը
СПОРТՑյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարում կայացել են բլից պարտիաները, որոնց ընթացքում Լեւոն Արոնյանը 3 պարտություն է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ շախմատիստը զիջել է Անանդին, Կրամնիկին եւ Նակամուրային: Ոչ ոքի է խաղացել Գիրիի հետ եւ հաղթել Շիրովին: Մրցաշարի 1-ին եւ 2-րդ շրջանի հանդի պումներից հետո վաստակած 5,5 միավորով Արոնյանը նախավերջին 5-րդ հորիզոնականում է:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Նակամուրան՝ 10,5 միավորով: Նույնքան միավոր ունի նաեւ Անանդը, ով զիջել է առաջատարին լրացուցիչ ցուցանիշներով: Երրորդ հորիզոնակնում՝ 9,5 միավորով Կրամնիկն է: Չորրորդ հորիզոնականում Գիրին է, ով հավաքել է նույնքան միավոր, որքան Արոնյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա առաջ է անցել հայ շախմատիստից: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Շիրովը՝ 3,5 միավորով: