Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն, որպեսզի վարչական կառավարման արդյունավետությունը բարձրանա, ֆինանսական ռեսուրսներն օպտիմալ օգտագործվեն, կառավարման գործընթացները պարզեցվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ըստ ընդունված որոշման` «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ–ները կմիանան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին» և կստեղծվեն Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր։
Բացի այդ, կմիավորվեն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» և «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ–ները և կստեղծվի Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ։
Կմիավորվեն նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնն» ու «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնը» և կստեղծվի Մալաթիա–Սեբաստիայի մասնաճյուղ։
Միավորման և կվերակազմավորման գործընթացը կվերաբերվի նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ–ին` ստեղծելով Գյումրու մասնաճյուղ։
Հետևեք մեզ՝ այստեղ



