Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր Ավետիսյան

БЛОГ
Հասկանալու համար, թե ինչու ԱՄՆ-ն հենց հիմա հարձակվեց Իրանի վրա, պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվում մինչև այդ հարձակումը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանին հաջողվեց հաշտեցնել Իրանին և Թուրքիային․ Պուտինը Սոչիում կողք-կողքի նստեցրեց նախագահներ Ռաիսիին և Էրդողանին, և փաստացի մինչ այս պահը Իրանը և Թուրքիան համեմատաբար ավելի դրական հարաբերություններ ունեն։ Ռուսաստանին հաջողվեց տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ՝ հարաբերությունների կարգավորման արդյունքում, երբ Իրանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական կապեր հաստատեցին։ Պարսից ծոցի բոլոր պետությունները սկսեցին միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, նույնիսկ այն դեպքում, որ արաբական երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, և բանը հասել էր նրան, որ արդեն իսկ խոսվում էր այն մասին, որ առաջիկայում դրական հարաբերություններ են ունենալու նաև Իսրայելն ու Իրանը։

Մինչ այդ, Իսրայելը և Սաուդյան Արաբիան սկսեցին բարիդրացիական հարաբերություններ կառուցել, իսկ Սաուդյան Արաբիան, խախտելով իր իսկ կողմից կնքված 1974 թվականի պայմանագիրը, որ նավթը վաճառելու է միայն ամերիկյան դոլարով, սկսեց նավթ վաճառել նաև չինական յուանով։ Դրանից բացի, կարգավորվեցին նաև որոշակիորեն Եթովպիայի և Եգիպտոսի հարաբերությունները, և արդյունքում Եթովպիան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան դարձան ԲՐԻԿՍ-ի անդամ։

Նման իրավիճակում Միացյալ Նահանգները հասկացան, որ այս պայմաններում տարածաշրջանը՝ նավթի ու գազի միջազգային շուկան ապահովող պետությունները, դուրս են գալիս Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի ճարտարապետությունից, և նման պարագայում Միացյալ Նահանգները հասկացան, որ պետք է արագ քանդեն այս ռեգիոնում ձևավորվող խաղաղության ճարտարապետությունը։ Հակառակ պարագայում նրանք վերջնականապես դուրս կմղվեն այս կարևորագույն ռեգիոնից։

Դեռևս այն պարագայում, երբ Թրամփը չէր ընտրվել նախագահ, բայց արդեն իսկ ձևավորվում էր տեսարան, որ Թրամփը կարող է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ, և, իմ կարծիքով, ներքին մեսիջ ուղարկվեց Սաուդյան Արաբիային, որը վատ հարաբերություններ ուներ նախագահ Բայդենի հետ․ նրանք պետք է արագ կողմնորոշվեն, քանզի Թրամփը վերադառնում է։ Սաուդյան Արաբիան սկսեց կասեցնել անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին։

Մյուս կողմից, քանի որ Իսրայելն ևս դուրս էր գալիս Միացյալ Նահանգների անվտանգության ճարտարապետության համակարգից, ՀԱՄԱՍ-ը դաժանորեն հարձակվեց Իսրայելի վրա՝ առիթ տալով Իսրայելին սկսել պատերազմ։ Մինչ այդ Իսրայելը ոչ միայն չէր ցանկանում պատերազմ, այլ նաև չէր աջակցում Արևմուտքին Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին։

Ի՞նչ արեց Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին ներքաշեցին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ՝ մտածելով, որ Ռուսաստանը արագորեն կքանդվի, քանզի նրանք, այսպես ասած, «միջուկային զենքով» հարվածեցին Ռուսաստանին, այսինքն՝ տարատեսակ սանկցիաներ կիրառեցին Ռուսաստանի տնտեսության դեմ։ Բայց Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չքանդվեց, այլ Ռուսաստանը սկսեց հաղթել ուկրաինական ճակատում, ինչը քանդեց Միացյալ Նահանգների և Հավաքական Արևմուտքի պատկերացումները, թե ինչպես պետք է պահպանեն իրենց հեգեմոնիան։

Դա չստացվեց, և Միացյալ Նահանգների առջև դրված էր խնդիր՝ կամ ուղիղ պատերազմել Ռուսաստանի դեմ, կամ իշխանության բերել Թրամփին, ով կփորձի ամեն տեսակի խաբեություններով կանգնեցնել Ռուսաստանի հաղթանակը, այսինքն՝ «գողանալ» Ռուսաստանի հաղթանակը։ Դա ևս չստացվեց, և արդյունքում Միացյալ Նահանգները սկսեցին գործել այլ գործելաոճով։

Թրամփի՝ իբր թե խաղաղարար կերպարը, իբր թե Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու կերպարը, այլևս դառնում էր անիմաստ, և արդյունքում Թրամփը մի կողմ դրեց իր խաղաղարար կերպարը, վերանվանեց պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության և սկսեց արդեն ռազմական ճանապարհով իր հեգեմոնիան փրկելու քաղաքականությունը։

Այդ հեգեմոնիան փրկելու համար Միացյալ Նահանգներին պետք էր մի կողմից ուժ ցուցադրել, մյուս կողմից՝ ամենակարևոր տարածաշրջաններից մեկը՝ նավթի և գազի շտեմարան հանդիսացող տարածաշրջանը, կամ քանդել, կամ նորից վերցնել իր անվտանգության ճարտարապետության ներքո։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հարվածեցին Իրանին, որի արդյունքում տարածաշրջանը հայտնվեց գլոբալ պատերազմի թատերաբեմի կարգավիճակում։

Հիմա արդեն ԲՐԻԿՍ-ի անդամ Իրանը հարվածում է ԲՐԻԿՍ-ի անդամ Արաբական Էմիրությունների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, և եթե Միացյալ Նահանգներին հաջողվի արաբական պետություններին ուղիղ ներքաշել պատերազմի Իրանի հետ, ապա այս տարածաշրջանում կսկսվի ռեգիոնալ պատերազմ։

Այս պահին դեռևս տարածաշրջանի պետությունները, հասկանալով Միացյալ Նահանգների իրական նպատակները, փորձում են զերծ մնալ ուղիղ պատերազմելուց, բայց Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանային պետություններին մեկը մյուսի հետ պատերազմի մեջ ներքաշեն։

Մյուս կողմից, Միացյալ Նահանգները այս դեպքում հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ եթե չկարողանան իրենց խնդիրները լուծել Իրանի դեմ սկսված պատերազմում, ապա կարող են գնալ ավելի ծայրահեղ քայլերի, նույնիսկ միջուկային զենքով հարվածել Իրանին։

Քանզի, կրկին ուզում եմ նշել, որ կշեռքի վրա դրված է Միացյալ Նահանգների հեգեմոնիայի պահպանման խնդիրը։ Այսինքն՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար Միացյալ Նահանգները նախ գնացին մի ճանապարհով՝ իբր թե իրենք խաղաղարարներ են և հաշտեցնում են բոլոր պետություններին, այսինքն՝ իրենք են որոշում աշխարհի ճակատագիրը։ Երբ դա չստացվեց, նրանք հիմա գնում են այլ ճանապարհով՝ պատերազմներ հրահրել այլ ռեգիոններում, որպեսզի ստեղծեն քաոս՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար։

Որպեսզի բոլոր պետություններն ու ժողովուրդները ասեն՝ ավելի լավ է քո հեգեմոնիան մնա այնպես, ինչպես ապրում էինք, քան ողջ աշխարհում քաոս ստեղծես, որը բնականաբար բերելու է գների թանկացման՝ ոչ միայն նավթի և գազի տեսանկյունից, այլ նաև կթանկանան առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները։

Եվ սա է Միացյալ Նահանգների իրական դեմքը, և պետք է գիտակցել, վերլուծել, հասկանալ՝ այս ամենը տեղի է ունենում մեր հարևանությամբ։ Իսկ թե ինչով են զբաղված հայաստանյան քաղաքական էլիտաները, դուք տեսնում եք, սիրելի ժողովուրդ, բայց ես առաջիկայում կվերլուծեմ նաև դա։

Քանզի այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածք է այն դեպքում, երբ մեր հարևանությամբ տեղի են ունենում համաշխարհային գործընթացներ, և ցավոք սրտի՝ ոչ թե դիվանագիտական և քաղաքական գործիքներով, այլ արդեն պատերազմի տեսքով։

Այս գործընթացը ցույց է տալիս, որ Ռուսաստանին խաղաղություն է պետք ամբողջ աշխարհում, իսկ Միացյալ Նահանգներին՝ պատերազմներ, քանզի Ռուսաստանը չի ձգտում հեգեմոնիայի և Ռուսաստանը փող չի աշխատում պատերազմների վրա, իսկ Միացյալ Նահանգները իրենց հեգեմոնիան պահպանելու և փող աշխատելու համար պատրաստ են քաոս ստեղծել ողջ աշխարհում։

Սա նշանակում է, որ հավատալ Միացյալ Նահանգների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորած իբր թե խաղաղության օրակարգին անհեթեթ է։ Անհեթեթ է նաև այն իմաստով, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, իսկ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ իրենց չընտրվելու պարագայում Հայաստանը ներքաշվելու է կործանարար պատերազմի մեջ։

Բայց այս ամենը ես կներկայացնեմ իմ հաջորդ վերլուծականում։

Ի դեպ, այսօր էլ Թեհրանում ապրում են բազմաթիվ հրեաներ, Թեհրանում գործում են սինագոգներ, իսկ Թեհրանի խորհրդարանում կան ազգությամբ հրեա պատգամավորներ։ Այս փաստը վկայում է, որ Իրանի և Իսրայելի միջև հակասությունները իրականում չկան, և եթե գերտերությունները իրենց շահերի համար չփորձեն այս երկու հնագույն և բազմաթիվ տառապանքներ տեսած ժողովուրդներին կռվացնել, հնարավոր է, որ հրեա և պարսիկ ժողովուրդները ապրեն խաղաղ պայմաններում։

Եվ եթե Միացյալ Նահանգներին դուրս շպրտենք մեր տարածաշրջանից, ապա հնարավոր է, որ ռեգիոնի բոլոր պետությունները և ժողովուրդները, առանց պատերազմելու, սեփական շահերը գիտակցելով և այլ պետությունների շահերը հասկանալով, ապրեն խաղաղության մթնոլորտում։
 
Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»