Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունները հիմնականում ձևավորվում են ազգային ինքնության հիմքի վրա, որը միավորում է մարդկանց ընդհանուր լեզվի, պատմության, մշակույթի, արժեքների և նույնականացման միջոցով, ինչն էլ ընդհանուր դաշտ է ստեղծում պետական ինստիտուտների սահուն գործունեության համար։ Միևնույն ժամանակ, պետությունները թուլանում և ճգնաժամային իրավիճակի առաջ են կանգնում, երբ որ դրանում ընդգրկված մարդկանց արժեհամակարգը դեգրադացվում է։ Ընդ որում, այս իրողությունը վերաբերում է ոչ միայն փոքր պետություններին, այլև խոշոր կայսրություններին, որոնցից ժամանակին աշխարհը «դողում էր»։ Պատահական չէ, որ պատմաբանների մի զգալի մասը գտնում է, որ Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ուղղակիորեն կապված էր արժեքային համակարգի փոփոխության և ինքնության ճգնաժամի հետ։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր պետություն այս առումով յուրահատուկ է, քանի որ դրանում ընդգրկված ժողովուրդներն ունեն իրենց ուրույն մշակույթն, արժեքները, պատմությունը և մյուս ատրիբուտները։ Այս առումով առանձնանում է նաև հայ ժողովուրդը, որը ձևավորվել ու զարգացել է Հայկական լեռնաշխարհում, և չնայած օտարների բազմաթիվ արշավանքներին, օտարերկրյա տիրապետությանը, ներքին երկպառակության փորձերին, կարողացել է որոշակի ընդհատումներով պետականություն ձևավորել, որի շղթան չի ընդհատվել ու հասնում է մինչև մեր օրերը։ Այսինքն, եթե այդ պատմական շղթան չունենայինք, դժվար թե այսօր էլ կարողանայինք պետականություն ունենալ։ Իմիջիայլոց, պատմության ընթացքում քիչ չեն այն ազգերը, որոնց հետ նաև հայերն են հարաբերվել, որ ժամանակի եռուզեռի միջով անցնելով՝ կորցրել են իրենց ինքնության դրսևորման պատմական շղթան ու անհետացել պատմության թատերաբեմից։ Բայց հայ ժողովուրդը անցել է բոլոր փորձություններով, այդ թվում՝ Ցեղասպանության դժնդակ իրողություններով, սակայն պահպանել է իր արժեհամակարգը։ Իսկ դա ոչ միայն սեփական ինքնության մասին հավաքական գիտակցության, այլև անհատական մակարդակում հայ նվիրյալների ու հերոսների զոհողությունների և պայքարի արդյունք է։

Ու այս ամենով հանդերձ, հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում տեսել է նաև բազմաթիվ պատեհապաշտների, որոնք «պայծառ ապագայի», «արհավիրքից փրկվելու», «խաղաղության» կամ «կուշտ ու հարուստ» լինելու լոզունգների ներքո պրոպագանդել են ազգային արժեհամակարգից ու պատմությունից հրաժարվելու նարատիվները, դրա շրջանակներում էլ ժողովրդին կոչ է արվել սեփական ինքնության հաշվին կոմպրոմիսների գնալ։ Ընդ որում, միակողմանի: Ու այս հարցում նույնիսկ կարևոր չէ՝ այդ կոմպրոմիսները կարվեին Բյուզանդիային, Պարսկաստանին, Արաբական խալիֆայությանը, թե ժամանակակից Թուրքիային կամ Ադրբեջանին։ Թերևս նմանատիպ շրջափուլում ենք նաև այսօր։

Ու պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար համարող անձը ջանքեր է գործադրում սեփական անցյալը ջնջելու և մոռանալու ուղղությամբ։ Հենց այդ շրջանակում է, որ նա հայտարարում է, օրինակ, որ եթե դիլիջանցին ասում է, որ Վանից է, դա «ստալինյան հայրենասիրության դրսևորում է»։

Նախ՝ նման հայտարարություն անելու համար հարկավոր է պատմություն իմանալ և ընկալել պատմական երևույթների տրամաբանությունը։ Սակայն Փաշինյանը ո՛չ առաջինից է գլուխ հանում, ո՛չ էլ ընկալում է երկրորդի նշանակությունը։ Ախր, ի՞նչ ասել է՝ «ստալինյան հայրենասիրություն», մի՞թե ստալինյան ժամանակաշրջանում հանդուրժվում էին հայրենասիրության դրսևորումները։ Ընդհակառակը, Ստալինի իշխանության օրոք խիստ բռնաճնշումների էին ենթարկվում ազգայնականության դրսևորումները։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին «հայրենասիրություն» հասկացությունը խիստ վերահսկվում էր պետության կողմից։ Ցանկացած դրսևորում, որը դուրս էր խորհրդային գաղափարախոսությունից, որակվում էր որպես «բուրժուական նացիոնալիզմ» կամ «հակահեղափոխական գործունեություն»։ Ընդ որում, «ժողովուրդների հայր» հորջորջվող Ստալինի կառավարման ժամանակաշրջանում զուտ հայրենասիրական մղումները ոչ միայն դատապարտելի էին, այլև պատժի ենթակա, ու դրա համար մարդկանց խմբերով կարող էին աքսորել, կտտանքների ենթարկել ու նույնիսկ գնդակահարության միջոցով զրկել կյանքից։

Իսկ այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Փաշինյանը «ստալինյան հայրենասիրություն» ասելով։ Նա հենց իր խոսքում բացում է կծիկը՝ նշելով «կայսերական մտածելակերպի» մասին։ Ու մեկ անգամ չէ, որ նա նման միտք է արտահայտում։ Այսինքն, Խորհրդային Միությունը կամ Ռուսաստանն է, որ մեզ մղել է հայրենասիրական դաշտ, որպեսզի մենք իբր բարձրացնենք մեր ազգային խնդիրները, իսկ կայսրությունն էլ դա ծառայեցնի իր արտաքին քաղաքական նպատակներին։ Ըստ փաշինյանական տրամաբանության, դրա պատճառով է, որ մինչև հիմա մարդիկ խոսում են իրենց արմատների, կորցրած հայրենիքի մասին ու հայտարարում են, թե վանեցի են, մշեցի են և այլն։ Բայց սա նույնպես կեղծ թեզ է և ակնհայտ մանիպուլ յացիայի դրսևորում։

Բազմաթիվ հայեր Ցեղասպանության արդյունքում ապաստան են գտել տարբեր երկրներում, այդ թվում՝ Արևմուտքում, ու քանի որ ժամանակին ԽՍՀՄ-ը և Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հակադիր բևեռներում էին (դե, այդ առումով շատ բան չի փոխվել), Խորհրդային միությունն ուղղակի չէր կարող ազդել արևմտյան երկրներում ապաստան գտած հայության մտածելակերպի վրա, որպեսզի հետո մի հատ էլ հայրենասիրություն ուղղորդեր։ Իսկ հայրենասիրությունը վերելք է ապրել առաջին հերթին հենց սփյուռքում։ Սփյուռքի հայության համար պատմական հիշողությունը լոկ անցյալի արձագանք չէ, այլ կենսական մի գործոն, որը տասնամյակներ շարունակ մղել է նրանց առաջ տանելու հայապահպանության և ազգային դատի հիմնահարցերը։ Հենց այդ հավաքական հիշողությունն է դարձել այն շարժիչ ուժը, որի շնորհիվ միջազգային օրակարգ բերվեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեման։ Ակնհայտ է, որ արևմտյան բազմաթիվ երկրներ ինքնաբերաբար կամ «օդից» չեն հանգել Ցեղասպանության ճանաչման որոշմանը։ Յուրաքանչյուր ընդունված բանաձևի և հռչակագրի թիկունքում թաքնված է հայկական համայնքների, լոբբիստական կառույցների և անհատ նվիրյալների հսկայածավալ, հետևողական ու հաճախ տիտանական աշխատանքը։ Դա տասնամյակներ տևած քաղաքական պայքարի, դիվանագիտական ճնշումների և իրազեկման արշավների արդյունք է, որն էլ ստիպեց միջազգային հանրությանը դեմքով շրջվել դեպի պատմական արդարությունը։

Բայց այսօր հայաստանյան իշխանությունները պատմական «ռևիզիա» են ցանկանում իրականացնել, ջնջել մեր պատմության այն դրվագները, որոնք հայրենասիրության և հայրենանվիրումի օրինակ են, և ամեն ինչ սկսել 2018 թվականից, երբ որ իրենք եկել են իշխանության, ու դրանով նոր «ինքնություն» ձևավորել, որի արդյունքում կկտրվի մեր պատմական շարունակականության շղթան, իսկ ժողովուրդը հանգիստ կվերաբերվի տեղի ունեցած ու տեղի ունեցող անարդարություններին։ Իսկ թե ինչ տեղի կունենա, եթե արժեհամակարգը ջնջելու քաղաքականությունը հաջողի, արդեն տեսել ենք պատմական օրինակներով. դա ուղիղ ճանապարհ է դեպի պետության թուլացում, կլանում և վերջնական անկում։

Այս համատեքստում տեղին է հիշել Ուինսթոն Չերչիլի այն միտքը, որ «ապագայի կայսրությունները լինելու են մտքի (գաղափարների) կայսրություններ»։ Սա նշանակում է, որ պետության իրական ու անառիկ ամրոցները ոչ թե քարից են, այլ ժողովրդի հավաքական արժեքներից ու պատմական հիշողությունից։ Հետևաբար, հարվածելով այդ «գաղափարական ամրոցներին»՝ թշնամին նպատակ ունի քանդել պետության դիմադրողականության վերջին և ամենահաստատուն շերտը։ Իսկ մեր ներսում ակտիվորեն աջակցում են դրան: Սա մեզ հուշում է մի կարևոր ճշմարտություն. զիջումները միայն տարածքային կորուստներով կամ նյութական զրկանքներով չեն սահմանափակվում։ Առավել կործանարար են այն զիջումները, որոնք տեղի են ունենում գաղափարական ու արժեհամակարգային հարթության վրա։ Եթե տարածքային կորուստը կարող է լինել ժամանակավոր կամ վերականգնելի, ապա արժեքների ու ինքնության նահանջը հանգեցնում է ներքին փլուզման, ինչն անդառնալիորեն խոցելի է դարձնում ժողովրդի հավաքականության հիմքերը։

Հ.Գ.-Այս ամենի վառ վկայությունն ու «մեխն» էր Փաշինյանի հայտարարությունը «պատմական արդարությունից հրաժարվելու» մասին: Սա արդեն բաց հարձակում է, որը, սակայն, առանձին թեմա է, ինչին դեռ կանդրադառնանք:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы