Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tehnowar.ru–ն իր «Հայաստանը ինտեգրվում է Ամերիկայի պատերազմական ուղեծրին Չինաստանի և, հնարավոր է, Ռուսաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ հայկական Telegram ալիքների, անցյալ տարի կալիֆորնիական DeepSat ստարտափը 1,25 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ ռազմաօդային ուժերի AFWERX նորարարական կենտրոնի հետ՝ Երկրի շատ ցածր ուղեծրում (VLEO) մոնիթորինգի հնարավորություններ զարգացնելու համար։ «Դա թույլ կտա DeepSat-ին արագորեն մշակել և նախատիպավորել իր երկակի օգտագործման արբանյակային համաստեղությունը՝ մշտական, իրական ժամանակի մոնիթորինգի համար, որը կլուծի ազգային անվտանգության և շրջակա միջավայրի հետ կապված հրատապ մարտահրավերները, մասնավորապես Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս ծովային գոտում», - գրել է DeepSat-ի պաշտոնական կայքը։ «Մենք կենտրոնացած ենք լավագույն առևտրային պատրաստի պատկերման սարքավորումների օգտագործման վրա VLEO արբանյակների վրա հնարավոր ամենաբարձր լուծաչափին հասնելու և մասշտաբայնությունն ապահովելու համար,- SpaceNewsին ասել է DeepSat-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը։

«DeepSat-ը հիմնադրվել է Դավիթ Բաղդասարյանի, Ներսես Օհանյանի և Հայկ Մարտիրոսյանի կողմից: Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում, թիմի մի մասը Հայաստանում է: Ստարտափը մշակում է Երկրի շատ ցածր ուղեծրի (VLEO) արբանյակներ և արհեստական բանականությամբ աշխատող տվյալների մշակման տեխնոլոգիաներ», - հաղորդել են հայկական լրատվամիջոցները: Օգտագործելով «Orions Belt» անվամբ 20 արբանյակից բաղկացած համաստեղությունը՝ DeepSat-ը նախատեսում է յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ տրամադրել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ դիտարկումների տվյալներ: Օհանյանի խոսքով, կրկնվող դիտարկումների այս հաճախականությունը թույլ կտա DeepSat-ի հաճախորդներին հայտնաբերել և հետևել ծովային նավերին:

Ավելի վաղ ամերիկյան պաշտպանական Redwire Corporation ընկերությունը, որը ավիատիեզերական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է, հայտարարել էր DeepSat-ի հետ բազմափուլ պայմանագիր կնքելու մասին՝ «նախատեսվող կրկնակի առաքելությամբ Երկրի շատ ցածր ուղեծրի (VLEO) արբանյակային համաստեղության համար առաջադեմ մոդելավորման, սիմուլ յացիայի և նախագծման ծառայություններ» մատուցելու համար: Պայմանագրի սկզբնական փուլի շրջանակներում Redwire-ը կօգտագործի իր Acorn 2.0 ծրագիրը՝ DeepSat արբանյակային համաստեղության ճարտարապետական նախագծման և կատարողականի օպտիմալացմանը աջակցելու համար։ Սա կարագացնի DeepSat-ի սեփական ծրագրային ապահովման մշակումը և գործարկումը։ «Այդ համագործակցությունը արագացնում է մեր կարողությունը, - ասել է DeepSat-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը,– Redwire-ի հնարավորությունները օգնում են նվազեցնել ներդրողների համար ռիսկերը, արագացնել շուկա մուտք գործելու ժամանակը»։

Բայց, փաստացի, մարտական արհեստական բանականության և ռազմական արբանյակների հայ մշակողներն ունեն մեկ հաճախորդ՝ Պենտագոնը: Երկրի ցածր ուղեծրերում (160-2000 կմ) գտնվող ռազմական արբանյակները ապահովում են օպերատիվ հետախուզություն (լուսանկարչական և էլեկտրոնային), զորքերի համար անվտանգ կապ և միջուկային հարձակման վաղ նախազգուշացում: Իրենց բարձր արագության և Երկրին մոտ լինելու շնորհիվ դրանք ապահովում են մանրամասն պատկերներ և ցածր ազդանշանային լատենտություն։ Մթնոլորտային շփման (որը պահանջում է մշտական շտկում) և հայտնաբերման դժվարության պատճառով դրանք դժվար է խափանել։ Գետնային կայանները՝ տելեպորտացիաները, կարևոր դեր են խաղում VLEO համակարգերում։

VLEO արբանյակների՝ Երկրին մոտ լինելու շնորհիվ դրանք ավելի արագ են պտտվում երկրագնդի շուրջ, քան գեոստացիոնար, Երկրի միջին և ցածր ուղեծրում գտնվող արբանյակները: VLEO համաստեղությունների հաջող շահագործումը կպահանջի մեծ թվով գետնային տելեպորտներ՝ բարձր թույլտվությամբ պատկերներ և այլ տվյալներ փոխանցելու համար։ «VLEO արբանյակների դեպքում դրանց ուղեծրերը գետնային կայանների վրայով կարճ են, իսկ թողունակությունը՝ բավականին սահմանափակ, - նշել է Դանիել Սեպերլին՝ ամերիկյան LeoLabs պաշտպանական ընկերության գործառնական տնօրենը,– օպերատորներին անհրաժեշտ կլինեն բազմաթիվ գետնային տելեպորտներ՝ տվյալներ փոխանցելու և հրամանատարությանը և որոշումների կայացմանը աջակցելու համար»:

Քանի որ ԱՄՆ-ում և Հայաստանում մշակվող հետախուզական արբանյակային համաստեղության լիարժեք օգտագործումը կպահանջի տելեպորտերի համակարգ, կարելի է ակնկալել Օրիոն գոտու արբանյակներից տվյալներ ստանալու համար կարգավորված գետնային կայանների տեղակայում ոչ միայն Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլ նաև Արևել յան Եվրոպայում:

Բացի դա, վերջերս Գերմանիայի աերոտիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Միխայիլ Տրաուտը հայտարարել է, որ երկիրը մտադիր է գնել 100 հետախուզական արբանյակ՝ սեփական VLEO արբանյակային համաստեղություն ստեղծելու համար։ Գերմանական ռազմական արբանյակային ցանցը կկառուցվի ԱՄՆ տիեզերական զարգացման գործակալության (SDA) կողմից օգտագործվող մոդելի հիման վրա, ուստի հնարավոր է, որ գերմանացիները գնեն հայ-ամերիկյան DeepSat արբանյակները, որոնք մինչ օրս այդ ոլորտում ամենաառաջադեմ մշակումն են։

Քանի որ ԱՄՆ-ը և Հայաստանը բացահայտորեն խոստովանում են, որ Օրիոնի գոտու համաստեղությունը կգործի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այդ փոքրիկ կովկասյան հանրապետությունը ավտոմատ հայտնվում է ԱՄՆ-Չինաստան դիմակայության մեջ։ Այնուամենայնիվ, եթե շահույթը մեծացնելու նպատակով DeepSat-ի սեփականատերերը (ինչը, ի դեպ, նրանք բացահայտորեն խոստովանում են) նաև իրենց լրտեսական սարքերը վաճառեն գերմանացիներին, ապա Հայաստանը ռազմական օգնություն կցուցաբերի այն երկրին, որը զենք և հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինայի զինված ուժերին։ Իրադարձությունների նման շրջադարձի քաղաքական հետևանքները Ռուսաստանի ներկայիս ռազմական դաշնակցի համար կարող են անկանխատեսելի լինել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»