ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ). Ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր, Սերբիա՝ Սահմանադրության օր, Տիբեթ՝ Տիբեթցիների՝ ստրկությունից ազատագրման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1865 - ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։
1913 - ծնվել է հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը։
1914 - ծնվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանը։
1920 - Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղարաբաղում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայերն անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, իսկ գնդապետ Կյազումբեկովը իր բանակով գրավել է Ենգիքենդ և Կարաչինար բնակավայրերը։
1928 - ծնվել է քանդակագործ Արա Հարությունյանը։
1940 - ծնվել է թարգմանչուհի Վերա Ասլանյանը։
1984- ԱՍԱԼԱ-ն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անհաջող կերպով իրականացրել է պլանավորված մահափորձեր Թուրքիայի դիվանագետների նկատմամբ, որոնց արդյունքում մի քանի դիվանագետներ են վիրավորվել, իսկ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հայ զինյալներին։
1992 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքված ժամանակավոր՝ մեկշաբաթյա հրադադարի ավարտին ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։
2003 - ընդդիմադիր միավորումը հերթական բազմահազարանոց հանրահավաքն է անցկացրել Մատենադարանի մոտ:
2005 - թեթև քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Ավստրալիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը:
2007 - տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը. նրա աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:
2000 - վախճանվել է հայազգի խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը։
2012 - վախճանվել է դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը։
2013 - վախճանվել է ամերիկացի հայազգի գործարար, Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը։
2014 - ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին՝ աջակցելով Ռուսաստանին։
2021 - Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:
ԱՇԽԱՐՀ
37 - Կալիգուլան հռչակվել է Հռոմի կայսր։
193 - գվարդիականները աճուրդով վաճառել են հռոմեական կայսր Դիդիա Յուլիանի գահը, իսկ 66 օր անց մահապատժի են ենթարկել նրան։
364 - առաջին անգամ Հռոմեական կայսրությունը բաժանվել է արևմտյան և արևել յան մասերի։
1462 - Իվան 3-րդը դարձել է Մոսկով յան մեծ իշխան։
1483 - ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։
1521 - Ֆերնան Մագելանը դարձել է առաջին եվրոպացին, որը շփվել է ֆիլիպինցի բնիկների հետ։
1584 - վախճանվել է ռուս թագավոր Իվան 4-րդ Ահեղը։
1776 - բացվել է Մեծ թատրոնը՝ Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։
1794 - վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսեն։
1797- ԱՄՆ-ում արտոնագրվել է լվացքի մեքենան։
1868 - ծնվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին։
1881 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։
1891- սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1910- Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվել է հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։
1914 - ծնվել է չեխ գրող Բոհումիլ Հրաբալը։
1930 - Կոստանդնուպոլիսը և Անգորան ստացել են թուրքացված Ստամբուլ և Անկարա անունները։
1936 - ծնվել է պերուա-իսպանացի լրագրող և գրող Մարիո Վարգաս Լյոսան։
1939 - գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավել են Մադրիդը։
1943 - վախճանվել է ռուս դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։
1959 - Չինաստանը լուծարել է Տիբեթի կառավարությունը:
1969 - վախճանվել է ամերիկացի գիտնական, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։
1979 - ԱՄՆ-ի Տրի-Մայլ-Այլենդ ատոմակայանում տեղի է ունեցել ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենածանր վթարներից մեկը։
1985 - վախճանվել է ռուս նկարիչ Մարկ Շագալը։
1986 - ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։
1994 - վախճանվել է ֆրանսիաբնակ դրամատուրգ, ազգությամբ ռումին Էժեն Իոնեսկոն։
2025 - Մյանմայում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է 5300 հազար մարդ Մյանմայում, ևս 36–ը՝ Թայ լանդում, ավել ի քան 7100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



