Օրվա բաղադրատոմսը. Կարտոֆիլ «Գյուղական» ձևով
ЛАЙФԲաղադրիչներ
- կարտոֆիլ – 5 հատ (մեծ)
- սոխ կանաչ – 1թ/գդ
- մաղադանոս – 1 ճ/գդ
- թթվասեր – 1 բաժակ
- սխտոր – 1 հատ
- աղ – 1թ/գդ
- պղպեղ սև – 1/2թ/գդ
Պատրաստման եղանակ
- Լվանում ենք կարտոֆիլը, շարում նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, պատառաքաղով ծակում մի քանի տեղից, վրան լցնում ձիթայուղն ու աղը և դնում ջեռոցը 75-90 րոպե 175 աստիճանում:

- Խառնում ենք թթվասերը, ճզմած սխտորը, կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը և թողնում 5 րոպե:

- Ապա ջեռոցից հանում ենք եփած կարտոֆիլը կտրում մեջտեղից ու վրան լցնում պատրաստի սոուսը: Եվ վերջ ամեն բան պատրաստ է:

Ջեռոցից նոր հանած կարտոֆիլի մեջ կարելի է նաև դնել պանիր, ինչը ավելի հյութալի կդարձնի կարտոֆիլիը “Գյուղական” ձևով:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



