Ֆրանսիայի բնակիչների միայն 20 տոկոսն է դրական գնահատում Օլանդի գործունեությունը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի բնակիչների միայն 20 տոկոսն է դրական գնահատում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը Point հանդեսի պատվերով անցկացվել է Ipsos հետազոտական ինստիտուտի կողմից:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարի ժողովրդականության վարկանիշը սրընթաց անկում է ապրում արդեն երկու ամիս եւ այժմ կազմում է ընդամենը 20 տոկոս: Այս գնահատականը ամենացածրն է դարձել Օլանդի համար, որը անցյալ տարվա հունիսից ժամանակ առ ժամանակ նորացնում է պետության ղեկավարի վարկանիշի հակառեկորդները:
Վերջին երեք տարվա ընթացքում Օլանդի ժողովրդականության բարձրակետը բաժին է ընկել 2015 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ ֆրանսիացիները բարձր գնահատեցին Օլանդի գործողությունները, որը վճռականորեն հակազդեց Փարիզում կատարված ահաբեկչական գրոհին՝ պատերազմ հայտարարելով հարձակման հետեւում կանգնած «Իսլամական պետությանը», համակարգելով ահաբեկիչներին բռնելու եւ երկրի տարածքում անվտանգության ապահովման աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



