Բորիս Գրաչեւսկին գաղտնի ամուսնացել է երիտասարդ սիրուհու հետ (լուսանկաներ)
ЛАЙФ66-ամյա ռեժիսոր, «Երալաշ» պատանեկան ծրագրի հեղինակ Բորիս Գրաչեւսկին երրորդ անգամ է ամուսնացել՝ նրա ընտրյալը դարձել է 31-ամյա դերասանուհի Եկատերինա Բելոցերկովսկայան։
Փետրվարի 13-ին Գրաչեւսկին գաղտնի ամուսնացել է երիտասարդ սիրուհու հետ, արարողությունն անց է կացվել Մավրիկիում։ Չնայած զույգի տարիքային մեծ տարբերությանը՝ ամուսինները երջանիկ են երեւում, նրանք բազմիցս միասին հայտնվել են հանրության առաջ եւ չեն ամաչել ցույց տալ իրենց զգացմունքները։
Հետաքրքրքական է, որ երկրորդ կնոջ՝ հաղորդավարուհի Աննա Պանասենկոյի հետ Գրաչեւսկին ճոխ հարսանիք չէր արել։ Վերջինն էլ հիմա իր հարսանիքին է պատրաստվում՝ բասկետբոլիստ Արտյոմ Կուզյակինի հետ։










Պատրաստեց Past.am-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



