Քրեական և համայնքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից մարտի 27-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա մի տղամարդ, որը 2023 թ․ հոկտեմբերի 9-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության, փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
***
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 27-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 30-ամյա մի երիտասարդ, որը Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
***
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 27-ին հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 37-ամյա մի տղամարդ, որը Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
***
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 36-ամյա մի երիտասարդ, որը փետրվարի 11-ից ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության և համակարգչային հանցագործության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
***
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 35-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



