Վրաց-նատօյական համատեղ վարժանքներ են անցկացվել Բաթումի նավահանգստի ջրատարածքում
МЕЖДУНАРОДНОЕԲաթումի նավահանգստի ջրատարածքում տեղի Է ունեցել Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության ծառայության երեք նավերի եւ ՆԱՏՕ-ի ծովային ականազերծման խմբի (SNMCMG2) չորս նավերի համատեղ վարժանքներ, որոնք Բաթումի նավահանգիստ Էին ժամանել փետրվարի 12-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, «այս պլանային վարժանքները, որոնք նախատեսված Էին ՆԱՏՕ-ի օրացույցով, նպատակ ունեին փորձարկել Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության ծառայության նավերի եւ ՆԱՏՕ-ի երկրների նավերի փոխգործակցությունը որոնողափրկարարական գործողություններ անցկացնելիս»:
Վրաստանի ՆԳ նախարարությունում փետրվարի 16-ին հայտնել են, որ Բաթումում համատեղ վարժանքներն անցկացվել են ՆԱՏՕ-ի մարտավարական դասագրքի օգտագործմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



