Հանրապետության ավտոճանապարհներին գործարկվելու են նոր արագաչափեր
ОБЩЕСТВОՇարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:
2016 թվականի փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում («Զվարթնոց» պատմամաշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածք) տեղադրված երկու արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



