Ереван, 12.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


150 րոպե, երկու տեքստ, մեկ էսսե․ ինչ է սպասվում 9-րդ դասարանցիներին

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այս տարի հիմնական դպրոցը կավարտեն հանրակրթության նոր չափորոշչով ուսումնառություն ստացող առաջին շրջանավարտները։ Հետևաբար, նրանց քննությունները կազմակերպվելու են ՀՓՉ պահանջներով՝ նոր ձևաչափով։

«Արմենպրես» գործակալության ուղիղ եթերում կազմակերպված առցանց վեբինար հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը պատասխանել են 9-րդ դասարանի ավարտական քննություններին, մասնավորապես՝ էսսեի ձևաչափով «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված քննության կազմակերպման վերաբերյալ հարցերին: Նախորդ երկու տարիներին նշված առարկաների  ավարտական քննությունը էսսեի ձևաչափով արդեն հանձնել են Տավուշի մարզի դպրոցականները՝ նոր չափորոշչի փորձարկման շրջանակում։ Այս տարի արդեն էսսեի քննությունը հաձնելու են ՀՀ բոլոր դպրոցների 2025-2026 ուստարվա 9-րդ դասարանի սովորողները, փոխանցում է Iravaban.net-ը։

Վեբինար հարցուպատասխանը հեռարձակվել է ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջով, ինչպես նաև Արմենպրես գործակալության Յութուբի հարթակում․ պարզաբանվել են նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ուսուցիչների և քաղաքացիների ներկայացրած հարցերը։

Ի՞նչ քննություններ են հանձնելու 9-րդ դասարանցիները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է 9-րդ դասարանի բոլոր քննությունների անցկացման ընթացակարգը. ««Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից սովորողները հանձնելու են թեստային աշխատանք՝ հիմնականում նախորդ տարիների քննության ձևաչափով։ Հաշվի առնելով, որ չափորոշչի ներդրման շրջանակում շեշտադրվում են սովորողի կարողությունները և հմտությունները՝ փոխված է լինելու առաջադրանքների բնույթը. թեստերում տեղ կգտնեն գործնական բնույթի առաջադրանքներ: «Օտար լեզու» առարկայից սովորողներն ընտրելու են իրենց նախընտրած օտար լեզուն և հանձնելու են բանավոր քննության: Բնագիտական առարկաներից քննության երկու տարբերակ կա. սովորողները հնարավորություն ունեն ընտել կամ որևէ բնագիտական առարկա՝ թեստի ձևաչափով, կամ միասնական նախագծային աշխատանք: Ընդ որում՝ թեստային առաջադրանքների շուրջ 30%-ը կրկին լինելու են գործնական լաբորատոր բնույթի առաջադրանքներ:

Նախագծային աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է․ ձևավորվել են աշխատանքային խմբեր, հաստատվել են նախագծային աշխատանքների թեմաները, ձևավորվել են հանձնաժողովներ, որոնք համակարգում և ստուգում են կատարված աշխատանքները։ Նախագծային աշխատանքները կամփոփվեն մայիսին․ եթե նախագծային աշխատանքի քննարկման արդյունքները սովորողին չեն բավարարի, նա կարող է հրաժարվել այդ տարբերակից և հունիսին հանձնել թեստային քննություն։ Այսինքն՝ սովորողն այս դեպքում ունի երկրորդ տարբերակից օգտվելու հնարավորություն։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սովորողները 9-րդ դասարանն ավարտելիս «Ֆիզկուլտուրա» առարկայից պետք է ստուգարք հանձնեն, որը կկազմակերպվի նախորդ տարիների նմանությամբ»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ այս տարի փոխվել է «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննությունը, որը սովորողները հանձնելու են ինտեգրված էսսեի ձևաչափով։

Ինչո՞ւ էսսե

Նախարարի տեղակալի խոսքով՝ միայն թեստերի կամ բանավոր քննության միջոցով հնարավոր չէ ստուգել հանրակրթության նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կամ կարողունակությունների պահանջվող շրջանակը: Ուստի, մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է նշված երկու առարկաների քննությունները կազմակերպել էսսեի ձևաչափով։

««Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննությունը կազմակերպվելու է միասնական էսսեի ձևաչափով: Սովորողները ստանալու են երկու տեքստեր՝ գրական որևէ ստեղծագործության և պատմական որևէ դրվագի կամ իրադարձությանը վերաբերող: Այդ տեքստերին ծանոթանալուց հետո 150 րոպեի ընթացքում սովորողները պետք է իրենց մոտեցումն ու կարծիքը շարադրեն նշված երկու տեքստերի վերաբերյալ՝ փորձելով գտնել պատճառահետևանքային կապեր՝ դրսևորելով վերաբերմունք, ստեղծագործ միտք և քննադատական մտածողություն։ Այսինքն՝ էսսեն սովորողին հնարավորություն է ընձեռում ավելի ազատ ձևաչափով շարադրելու մտքերը՝ դրսևորելով քննական և վերլուծական մտածողություն։ Էսսեի շրջանակում չի գնահատվելու հայոց լեզվի իմացությանը վերաբերող բաղադրիչը, քանի որ սովորողները հայոց լեզվից առանձին քննություն են հանձնելու»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը։

Ուսուցիչները և դպրոցները պատրա՞ստ են սովորեցնել՝ ինչ է էսսեն

ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանն անդրադարձել է ուսուցիչների հետ իրականացրած աշխատանքներին, մասնավորապես՝ էսսեի քննության նախապատրաստական ընթացքին: Նա իրազեկել է, որ ի լրումն արդեն իսկ իրականացրած մեծածավալ աշխատանքների՝ նախատեսվում է ապրիլին մեկնարկել մարզային գործուղումներ՝ ուսուցիչներին աջակցելու և նախապատրաստական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

«Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում իրականացրել ենք փորձնական քննություն՝ մշտական կապ պահելով ուսուցիչների հետ: Նույն ձևաչափով աշխատելու ենք նաև մարզերի ուսուցիչների հետ: Այսօր կարող ենք ասել, որ ուսուցիչների անհանգստությունները նվազել են, քանի որ առավել հստակ են պատկերացնում էսսեի ձևաչափն ու անելիքները»,- ասել է Ժաննա Հարությունյանը:

Ուսուցիչների մտահոգություններին անդրադարձել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարս Սարգսյանը՝ նշելով, որ հարցերը հիմնականում վերաբերում են էսսեի ձևաչափի ընտրությանը: ««Գրականություն և «Հայաստանի պատմություն» առարկաների՝ նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ուղիղ կապված են սովորողների քննադատական, վերլուծական մտածողության և ինքնուրույն պնդումներ անելու և դրանք հիմնավորելու կարողությունների հետ: Կարևորում ենք, որ երեխաները, տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրելով տվյալ ժամանակաշրջանը, կարողանան տեսնել այդ իրադարձությունների կապը»,- ասել է Թամարա Սարգսյանը:

Էսսեի կառուցվածքը

ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը պարզաբանել է էսսեի կառուցվածքը․ «Էսսեն ունի մուտք, հիմնամաս և ամփոփում։ Ինտեգրված էսսեի մուտքը բխում է հարցից, որի շուրջ պետք է սովորողը էսսեն կառուցի: Հարցադրման պատասխանն էլ կլինի այն պնդումը, որը աշակերտը կշարադրի որպես անձնական տեսակետ: Երկու հատվածների ամբողջ համադրումը պետք է լինի ապացուցումն այն անձնական տեսակետի, որը նա դրսևորել է: Վերջում պետք է ներկայացնել անձնական դիտարկումներում արած վերջնարդյունքը՝ որպես ամփոփում»:

Էսսեի թեմաները նախապես տրամադրվելու՞ են

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ էսսեների թեմաների ընդհանուր շրջանակը ընդգրկում է դպրոցականների ուսումնառության ընթացքում «Պատմություն», «Հայաստանի պատմություն» և «Գրականություն» առարկաներից ուսումնասիրված թեմաները:

«Այս ընթացքում դպրոցներին պարբերաբար ուղարկվել են տարբեր թեմաներ, որոնց շուրջ աշակերտների հետ ուսուցիչները նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել: Առանձին քննության էսսեի թեմաներ, սակայն, չեն տրվելու, քանի որ դա կնշանակի նախապես հրապարակել քննական առաջադրանքը, ինչը հակասում է քննության տրամաբանությանը»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ քննության օրերը դեռևս հաստատված չեն:

Էսսեի գնահատումը

ԿԶՆԱԿ պատասխանատուները փաստում են՝ էսսեի գնահատման չափանիշները տրամադրված են ուսուցիչներին։ Ըստ այդմ՝ ծավալը էական չէ՝ առաջնայինը բովանդակությունն է, ասելիքի ամբողջականությունն ու սովորողի դատողություններում երկու հատվածների համակշռված լինելը։

«Այսինքն՝ գրականությունը և պատմությունը պետք է մեկնաբանվեն զուգահեռ՝ մեկ հարցադրմամբ, մեկ պնդմամբ, մեկ ամփոփմամբ: Կողմնորոշման համար սահմանված է 1.5-ից 2.5 էջ, ինչը, սակայն, պարտադիր պայման չէ: Մանրամասները ներկայացված են ուղեցույցում և էսսեագրության տեսանյութում, որոնք հրապարակված են ԿԶՆԱԿ-ի կայքում»,- նշել է ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։

Սովորողը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Պատմության և գրականության ուսուցիչները, առանձին կարդալով էսսեն, այն գնահատում են 20-ական միավորով՝ յուրաքանչյուրը՝ ըստ իր առարկայի գնահատման չափանիշների: Գնահատականը միջինացվում է, և ավարտական վկայականում դրվում է մեկ վերջնական, ավարտական գնահատական: Սովորողն ազատ է արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը, սակայն գնահատման գործընթացում առանցքային են պնդման հիմնավորվածությունը, մեջբերումներով ապացուցումը:

Բողոքարկման գործընթացը սահմանված է աշխատակարգում. ըստ այդմ՝ այն հնարավոր է իրականացնել քննության հաջորդ օրը:

Արդյոք սահմանված 150 րոպեն բավարա՞ր է

Տավուշի մարզում նախորդ տարիներին անցկացված քննությունների փորձը ցույց է տվել, որ ժամանակը լիովին բավարար է: Քննությունը նախատեսված է բոլոր սովորողների համար՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որոնց ծնողները կարող են դիմումի համաձայն երեխային ազատել քննությունից: Միաժամանակ, Տավուշի փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ամենացածր առաջադիմություն ունեցող սովորողներն ակտիվորեն են մասնակցում էսսեի քննությանը՝ արտահայտելով համարձակ և հետաքրքիր մտքեր:

Քննությանը տրվում է էսսեի 1 տարբերակ

Ըստ ընթացակարգի՝ մասնագետների կողմից առաջարկվում են էսսեի թեմաներ, որոնք գաղտնի փոխանցվում են Գնահատման և թեստավորման կենտրոնին: Վերջինս ընտրում է առաջարկված թեմաներից որևէ մեկը՝ որպես քննական տարբերակ բոլոր դպրոցների համար՝ ապահովելով հավասար պայմաններ: Կտպագրվեն էսսեի քննության համար անհրաժեշտ տետրերը՝ համապատասխան տեքստերով և էսսե գրելու հրահանգներով: Այդ տետրերը փակ ծրարներով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ՝ դպրոցներ, և բացվում են քննության մեկնարկին, ինչից հետո երեխաները սկսում են աշխատել:

Հետևեք մեզ՝ այստեղ

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»