Կայանված բեռնատարներից գողացել էր մարտկոցները․ Շենգավիթի համայնքային ոստիկանների հերթական բացահայտումը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 15-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Արտաշատի խճուղում կայանված բեռնատարներից գողացել են մարտկոցները։
Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնեցին դեպքի վայր և պարզեցին, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։
Մարտի 17-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ բեռնատարների մարտկոցները ինքն է գողացել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



