«Մայրիկ, չենք ուզում մաhանալ»․ Դաղստանում մի տղամարդ փրկել է ջրհեղեղի ժամանակ մեքենայի մեջ մնացած մորն ու երեխաներին (տեսանյութ)
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Դաղստանում մի տղամարդ փրկել է մեքենայի մեջ մնացած մորն ու չորս երեխաներին 100 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղի ժամանակ։
Մայրը՝ Լեյլան, SHOT-ին պատմել է, ինքը Դերբենտից մեքենայով անցնելիս է եղել Նովի Խուշետ գյուղի կողքով։ Նրա մեքենան կանգ է առել ճանապարհի կենտրոնում։ Կինն ու նրա փոքրիկ երեխաները (1-ից 10 տարեկան) մնացել են խրված. մեքենայի դռները փակ են եղել, իսկ ջուրը լցվել է մեքենայի մեջ։ Երեխաները լաց են եղել, գոռացել․ «Մայրիկ, մենք չենք ուզում մահանալ»։
Երեսունամյա Մագոմեդը նկատել է մեքենան, ցատկել է ջուրը, բացել դուռն ու վերցրել մեկ տարեկան տղային։ Լեյլան ավագ որդիներին ու դստերը դուրս է հանել մեքենայի լյուկից։ Նա մնացել է մեքենայում ևս կես ժամ, մինչև որ պարանով նրան անվտանգ տեղ են հանել։
Կադրերն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ



