Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մա՛մ, պարտավոր ես ուժեղ լինել, աշխարհում քեզ ամենաշատն եմ սիրում». Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, ոչ թե խելոք, այլ խելացի երեխա է եղել Արմանս։ Նոր ծնված ժամանակ կարծես հրեշտակ լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Արմանի մայրիկը։ Արմանը մանկապարտեզ էր հաճախում, մեկ տարուց պետք է դպրոց գնար, երբ նրա երգի ուսուցչուհին մայրիկի հետ զրույցի ժամանակ ասել է՝ Արմանը բացառիկ լսողություն և ձայնային տվյալներ ունի։ «Խորհուրդ տվեց մասնագետի մոտ գնալ։ Մանկապարտեզ հաճախելու ժամանակ, երբ հինգ տարեկան էր, տղաս հեռուստատեսությամբ հեռարձակվող մանկական հաղորդումներից մեկում ևս ելույթ ունեցավ։ Հետո արդեն դպրոցում երգի ուսուցչուհին ինձ ասաց՝ քո տղան օպերային հայտնի երգիչ է դառնալու, յուրահատուկ ձայն ունի։ Հիշում եմ՝ նույն օրը գնացինք երաժշտական դպրոց։ Ընտրեցինք դաշնամուրի բաժինը։ Ինը տարի հաճախեց դաշնամուրի և վոկալի։ Երաժշտությունն ամբողջովին իրենն էր։ Սկսեց տարբեր մրցույթների մասնակցել։ Դպրոցի բոլոր միջոցառումներին, Ֆրանկոֆոնիայի մրցույթներին Արմանը մշտապես մասնակցել է»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ընդգծում է՝ տղան բոլոր առարկաներն էլ հավասարապես սովորել է, բայց նախապատվությունը տվել է օտար լեզուներին։ «Այն էլ՝ հետևյալ մտքով, որ օտար լեզուներին տիրապետելը կարևոր է և անհրաժեշտ։ Մինչև չորրորդ դասարանը ներառյալ գերազանց է սովորել։ Դրանից հետո տանը դասերը չէր սովորում, բայց դպրոցում, ուսուցիչներին լսելով, վերապատմում էր դրանք։ Նա ամեն ինչից գաղափար ուներ։ Արմանս կյանքի մարդ էր։ Նա իմ առաջին խորհրդատուն էր»։

Արմանն ուսանել է Երգի պետական թատրոնում։ «Հրաշալի համերգ տվեց։ Արթուր Գրիգորյանը հիացած էր նրանով, ասաց՝ Արմա՛ն, ծառայությունդ ավարտելուց հետո քեզ այստեղ սպասում եմ»։ Արմանի նպատակներից մեկն էր Մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժին ընդունվելը։ Նա իրեն երաժշտության մեջ էր տեսնում։ «Արմանս իր կյանքի ճանապարհը փորձում էր արագ անցնել։ Իրեն միշտ ասում էի՝ Արմա՛ն, ինչո՞ւ ես շտապում։ «Մամ, կյանքը կարճ է»։ Շատ լավ էր հասկանում համակարգչից, ինքնուս էր։ Վիդեոխաղեր էր ստեղծում և համակարգչով երաժշտություն հավաքում, հին երաժշտությունը նորովի էր ներկայացնում, երգեր էր գրում։ Բանակ գնալուց առաջ համակարգչից և հեռախոսից իր երգերը, երաժշտությունը ջնջեց։ Հիշում եմ՝ հեռախոսը նետեց անկողնու վրա և ասաց՝ պրծա, ես պատրաստ եմ»։

2020 թվականի օգոստոսի 10-ին Արմանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մարտակերտում, դիվիզիոնի կապավոր էր։ «Երեք տարեկանում ընկել էր գլխի վրա, ներգանգային ճնշում էր ձևավորվել։ Կարող էր ազատվել ծառայությունից։ Բժշկական թղթերը տարա զինկոմիսարիատ, որ կցեն իր գործերին։ Հանձնաժողովի վերջին ստուգումներից հետո որոշել էին, որ Արմանը չպետք է ծառայի, բայց տղաս ինձանից թաքուն դիմում է գրում, նշում, որ իրեն լավ է զգում, առողջական խնդիր չունի, և իր դիմումի համաձայն զորակոչվում է բանակ։ Շատ սիրով է մեկնել ծառայության»։

Տիկին Քրիստինան նաև հիշում է՝ որդու բանակ զորակոչվելուց առաջ հայրիկը ռեպորտաժ նկարելու համար գնացել էր սահմանամերձ գոտիներ։ «Եկավ տուն տպավորված, բայց ասաց. «Արմանը որտեղ ուզում է ծառայի, միայն ոչ Մարտակերտում։ Երեսուն մետրի վրա տեսնում ես ադրբեջանցուն, այնքան վտանգավոր է»։ Մեծ տղաս էլ, ի դեպ, Ջրականում էր ծառայել։ Վիճակահանության ժամանակ Արմանն ընտրեց Մարտակերտը։ Երբ իրեն հարցնում էի՝ Արմա՛ն, գո՞հ ես, արձագանքում էր. «Մա՛մ, դրախտ եմ ընկել, իմ դրախտը գտա»։ Այնքան երջանիկ էր, որ զինվոր է դարձել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ անգամ հինգ օր ուտելիք չեն ունեցել, ինձ հետ զրուցելիս երբեք չի տրտնջացել»։

Սեպտեմբերի 26-ին Արմանը երեկոյան զանգահարում է մայրիկին։ «Ասաց, որ պատերազմ է սկսվում. «Վաշտը հավաքեցին, հայտնեցին, որ տագնապի դեպքում արագ հավաքվենք»։ Նորակոչիկները պետք է բունկերներ տեղափոխվեն։ Մեծ տղաս Արմանիս ասաց. «Չանհանգստանաս, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ինձ հետ կապ պահի»։ Վազգենս ինձ հանգստացրեց, որ իրենց ժամանակ էլ են դիվերսիաներ եղել, երևի նման դիվերսիայի վտանգ կա։ Հաջորդ առավոտյան արդեն լսեցինք պատերազմի լուրը։ Վազգենս զանգեց Ջրական՝ իր ընկերոջը։ Նրա զանգին ադրբեջաներենով էին պատասխանել։ Մեծ տղաս մեզ ոչինչ չասաց։ Հագնվեց, դուրս եկավ տանից և գնաց ուղիղ զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու։ Երեկոյան արդեն ինձ Գորիսից զանգահարեց»։

Արմանը համարյա ամեն օր կապի մեջ է եղել ընտանիքի հետ։ «Զանգերը կարճ էին. «Մա՛մ, լավ եմ։ Զանգում եմ ապերին, չի պատասխանում»։ Արմանիս չէի ասում, որ մեծ եղբայրն էլ է մարտի դաշտում։ Բայց այլևս հնարավոր չէր թաքցնել, և մի օր ասացի, որ եղբայրն էլ է Արցախում։ Արմանն իր հանգիստը կորցրեց։ Արմանի ու Վազգենի միջև կապող օղակ էի դարձել, իրար հետ այդպես էլ չկարողացան կապ հաստատել։ Երևի Աստված այդպես կամեցավ։ Եթե Վազգենս իմանար, որ Արմանը բունկերում չէ, այլ կռվի մեջ, կթողներ իր դիրքը և կգնար եղբոր մոտ։ Իսկ այդ դեպքում գուցե արդեն երկուսն էլ չվերադառնային պատերազմից»։

Հոկտեմբերի 13-ից հետո մի քանի օր Արմանը չի զանգահարում։ «Վերջապես զանգահարեց։ Նա կարծես 40 տարեկան մարդու ձայնով խոսեր. «Մա՛մ, աչքիս առաջ բոլոր ընկերներս մի վայրկյանում պայթեցին, մա՜մ, 28 հոգի... միայն ես եմ ողջ մնացել»։ Իրեն հուսադրում էի՝ Աստված քեզ պահեց, որ պատմես քո ընկերների մասին։ Զանգն անջատեց։ Այդ երեք օրը նա հոսպիտալում էր եղել։ Իմ հետ զրուցելուց հետո ցանկացել էին Արմանին Երևան ուղարկել, բայց նա հրաժարվել էր՝ գնում եմ դիրքեր։ Միացել էր իր ջոկատին»։

Հետո Արմանը կրկին կապ է պահում մայրիկի հետ։ «Ասում էր՝ խնդրում եմ, ապերին համոզիր, թող գա տուն։ Հոկտեմբերի 27-ին՝ ժամը երկուսն անց 25 րոպեին, Արմանս զանգեց. «Մա՛մ, իմ հետ անելու էլ ոչ մի բան չկա։ Մա՛մ, հիշի՝ դու շատ ուժեղ ես։ Ուզում եմ՝ միշտ ուժեղ մնաս, պարտավոր ես ուժեղ լինել։ Ու մեկ էլ՝ փրկի ախպորս։ Աշխարհում քեզ բոլորից ամենաշատն եմ սիրում։ Հաջող»։ Եվ անջատեց։ Այդ ընթացքում փորձում էի հասկանալ՝ նա վիրավո՞ր է, թե՞ ոչ։ Ուզում էի անջատել զանգը, որ ԱԹՍ-ն իրեն չթիրախավորի, բայց նա ուզում էր իր խոսքն ինձ հասցնել։ Զանգից երկու ժամ հետո Արմանս զոհվել է»։

Արմանը զոհվել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում։ Ընտանիքը լուր չուներ Արմանից։ «Մեր հարևանի աղջիկը կամավոր բուժքույր էր։ Նա իր բոլոր ծանոթների միջոցով փորձել էր պարզել Արմանիս գտնվելու վայրը։ Ստեփանակերտում շտապօգնության մեքենայի վարորդին ևս ցույց էին տվել Արմանիս նկարը։ Նա ասել էր. «Մարտակերտից վիրավորներ էինք դուրս բերում, ռմբակոծություն էր, մեքենայիս անիվն ընկավ փոսը, դուրս եկա՝ փորձելով առաջ հրել մեքենան, որ վիրավորին ապահով տեղ տանեմ, այս տղան եկավ ինձ օգնության»։ Արմանս վարորդին օգնել էր ու դրանից հետո հեռացել։ Վարորդն այլևս տեղեկություն չէր ունեցել նրա մասին։ Հարևանուհուս աղջիկը, իմանալով, որ Արմանիս անունը Մարտակերտում զոհվածների ցանկում է, իր եղբոր հետ սկսում է իմ տղային փնտրել։ Ի վերջո, գտնում են Հերացիում։ Նրանք ինձ հայտնեցին բոթը: Իսկ հետո ես ամեն ինչ արեցի, որ Վազգենս տուն վերադառնա։ Ամեն ինչ արեցինք, որ նա չիմանա եղբոր զոհվելու լուրը՝ մինչև տուն հասնելը»։

Մայրիկը նշում է, «Տղաս շատ էր սիրում յոթ թիվը։ Արմանս զոհվել է հոկտեմբերի 27ին, իրեն գտել ենք յոթ օր հետո, իրեն հուղարկավորել ենք նոյեմբերի յոթին։ Նա զոհվել է իր ծառայության 77-րդ օրը»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժն իմ մեծ տղան տվեց։ Եվ, իհարկե, Արմանիս խոսքերը, որ ուժեղ եմ և չպետք է կոտրվեմ՝ հանուն Վազգենի և Արմանի։ Անգամ հիմա Արմանը մնում է իմ լավագույն խորհրդատուն։ Խոսում եմ իր հետ, լռում, և պատասխանն իմ գլխի մեջ է»։

Հ. Գ. - Արման Բադոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами