Մոսկվայում կանխվել է խոշոր ահաբեկչական գործողություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Մոսկվայում կանխել է խոշոր ահաբեկչական գործողություն, որի թիրախը իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչն էր։ Տեղեկությունը հրապարակվել է ՖՍԲ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնի տվյալներով՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։
Ըստ պաշտոնական վարկածի՝ հարձակումը ծրագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՍԲՈւ)։ Նախատեսվում էր պայթեցնել էլեկտրական սկուտերում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը կայանված էր բիզնես կենտրոնի մուտքի մոտ։ Պայթյունը պետք է իրականացվեր հեռավար՝ այն պահին, երբ պաշտոնյան գտնվեր տարածքում, ինչը կարող էր հանգեցնել բազմաթիվ զոհերի։
ՖՍԲ-ն հայտնել է, որ պայթուցիկի վնասազերծումն իրականացվել է հատուկ ռոբոտի միջոցով։ Սարքը պարունակել է մոտ 1.5 կգ պայթուցիկ նյութ և մետաղական բեկորներ՝ որպես վնասող տարրեր, և կառավարվել է Wi-Fi համակարգով ու 4G մոդեմով։ Ծառայությունը նաև նշել է, որ ահաբեկչության սցենարը նման էր ավելի վաղ իրականացված հարձակման սխեմային։

Հետևեք մեզ՝ այստեղ



