Էրդողանը զանգահարել է Պուտինին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլը։
Տեղի է ունեցել է մտքերի ընդլայնված փոխանակում Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական դիմակայության շարունակական սրման վերաբերյալ։ Նշվել է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, ներառյալ՝ էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում։
Նրանք նշել են իրենց ընդհանուր դիրքորոշումներն անհապաղ հրադադարի և տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը հաշվի առնող փոխզիջումային խաղաղության համաձայնագրերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին համապատասխան բանակցային գործընթացը խթանելու շարունակական պատրաստակամության համար։ Հաշվի առնելով Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանը և Թուրքիան կապող գազատրանսպորտային ենթակառուցվածքները և Սև ծովում առևտրային նավերը թիրախավորելու փորձերը՝ ընդգծվել է Սև ծովի տարածքում անվտանգությունը համապարփակ ապահովելու համար համակարգված միջոցառումների կարևորությունը։
Քննարկվել են նաև ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



