Սա Իսրայելի պատերազմն է, եւ դրա հետեւանքներն անդրադարձել են ողջ աշխարհի վրա. Ղալիբաֆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը շարունակվող ագրեսիան անվանել է «Իսրայելի պատերազմ»՝ ավելացնելով, որ դրա հետեւանքներնը անվտանգության համար եւ հարակից կորուստները դուրս են եկել տարածաշրջանի սահմաններից եւ ազդել են ամբողջ աշխարհի վրա։
«Այս պատերազմը Իսրայելի պատերազմն է, եւ դրա հետեւանքով առաջացած անվտանգության համակարգի փլուզումը եւ կորուստները ազդել են ամբողջ աշխարհի վրա»,- ասել է Ղալիբաֆը Al Jazeera Arabic-ի հարցազրույցում։
Նա ավելացրել է, որ Իրանը պատրաստվել է այս առճակատմանը եւ ապացուցել է իրեն պաշտպանելու կարողությունը։
«Իրանը ստիպված էր գրոհել տարածաշրջանում ամերիկյան բազաների եւ շահերի դեմ՝ իր ներկայությունը պահպանելու համար»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ Իրանի դեմ ցանկացած հետագա թեժացում «կհանդիպի վճռական եւ լայն արձագանքի», որը կուղղվի ԱՄՆ շահերի դեմ։
Ղալիբաֆի խոսքով՝ տարածաշրջանում կայունության պահպանումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից, եւ Իրանը կայուն անվտանգությունը համարում է առաջնահերթություն։
Նա ավելացրել է, որ տարածաշրջանի երկրները կարող են պաշտպանել իրենց շահերը երկկողմ եւ բազմակողմ անվտանգության մեխանիզմների միջոցով՝ «առանց արտաքին միջամտության»։
Իրանի խորհրդարանի նախագահը նաեւ ասել է, որ տարածաշրջանային անկայունության հիմնական աղբյուրները պետք է վերացվեն՝ ընդգծելով, որ անվտանգությունը պետք է հաստատվի «առանց Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մասնակցության»։
Հետևեք մեզ՝ այստեղ



