Ամերիկան պատմություն է սովորել Իրանից, բայց դեռ պետք է հասկանա իշխանության աշխարհագրությունը. Վելայաթի
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դիմադրության ճակատի միասնական հրամանատարությունն այսօր Բաբ էլ-Մանդեբը դիտարկում է նույն կերպ, ինչպես Հորմուզը. X սոցիալական ցանցում գրել է Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալիաքբար Վելայաթին։
«Եթե Սպիտակ տունը համարձակվի կրկնել իր հիմար սխալները, նա շուտով կհասկանա, որ համաշխարհային էներգիայի և առևտրի հոսքը կարող է խափանվել մեկ շարժումով»,- նշել է Վելայաթին։
Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդականը հակառակորդների համար նաև փոքրիկ պատմական ակնարկ է արել։
«Կար ժամանակ, երբ անգլոսաքսերի նախնիները քարանձավներում կրակ էին փնտրում, իսկ Դարեհ Մեծը Միջերկրական ծովը միացրեց Կարմիր ծովի ջրանցքի հետ՝ նավագնացությունը հեշտացնելու համար, երբ իրանական գիտելիքները դնում էին համաշխարհային գիտական առաջընթացի հիմքերը»,- նշել է նա՝ հավելելով, որ «Ամերիկան պատմություն է սովորել Իրանից, սակայն դեռ պետք է հասկանա իշխանության աշխարհագրությունը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



