Լեոնարդո Դի Կապրիոն «աչքադրել» է հաղորդավարուհի Լաուրա Ուիթմորին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոն BAFTA-ի իր հաղթանակը տոնել է իռլանդացի գեղեցկուհի հեռուստահաղորդավար Լաուրա Ուիթմորի հետ։ Ըստ լուրերի, Լեոնարդոն, ով ստացել էր BAFTA –ի «Լավագույն դերասան» մրցանակը՝ «The Revenant» ֆիլմի համար, մինչև գիշերվա ժամը 5-ը հյուրանոցի իր համարում տոնել է իր հաղթանակը, որին ներկա է եղել նաև Լաուրա Ուիթմորը։
«Լեոն պարզ հասկացրեց, որ ցանկանում է, որ Լաուրան վերադառնա հյուրանոցի իր համար և նրանք շարունակեն տոնը»,-ասել է աղբյուրը։
Ինչպես The Sun ամսագրին հայտնել են ականատեսները, Լեոնարդոն ամբողջությամբ տարված է եղել Լաուրայով և նրանք միանգամից սկսել են սիրախաղ անել։
Նշվում է, որ 30-ամյա գեղեցկուհուն դուր է գալիս այն ուշադրությունը, որ ստանում է Դի Կապրիոյից։

1
Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектов
2
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
3
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
4
Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю Армению
5
Ucom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»



