Դպրոցականները ծեծել են աշակերտին. ի՞նչ է սպասվում նրանց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն գրել ենք, որ ապրիլի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մասիս քաղաքի 3-րդ դպրոցի 9 Բ դասարանի աշակերտներ՝ Հ․-ն, Ա․-ն և 8 Ա դասարանի Ա․-ն վիճաբանել են նույն դպրոցի 8 Գ դասարանի աշակերտ՝ 13-ամյա Կ․ Ա․-ի հետ և նշված դպրոցի հետնամասում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե՝ դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով, որտեղից էլ հայտնեցին՝ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։
«Համաձայն Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի՝ սույն հաղորդմամբ նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա»,- նշեցին ՔԿ-ից։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ



