Չմոտենա՛լ կենդանիներին և պահպանե՛լ անվտանգ հեռավորություն, չկերակրե՛լ և չփորձե՛լ շփվել կամ լուսանկարվել․ ՇՄՆ հայտարարություն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ, հետևողական և նպատակային աշխատանքի շնորհիվ մեր երկրում աստիճանաբար վերականգնվում է կենսաբազմազանությունը, ինչը կարևոր ձեռքբերում է բնության պահպանության ոլորտում։ Սա նաև նշանակում է, որ դուք ավելի հաճախ կարող եք հանդիպել վայրի կենդանիների՝ ինչպես անտառային գոտիներում, այնպես էլ դրանց հարակից տարածքներում։
Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։
Կո՛չ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները․
-չմոտենա՛լ կենդանիներին և պահպանե՛լ անվտանգ հեռավորություն, չկերակրե՛լ և չփորձե՛լ շփվել կամ լուսանկարվել նրանց հետ մոտ տարածությունից, խուսափել աղմուկ ստեղծելուց կամ կենդանիներին անհանգստացնելուց, կենդանիներին նկատելու դեպքում հնարավորության դեպքում հեռանալ տարածքից՝ չստեղծելով խուճապային իրավիճակ, անհրաժեշտության դեպքում տեղեկացնել համապատասխան պատասխանատու մարմիններին։
Վայրի կենդանիները մեր բնական էկոհամակարգերի կարևոր բաղադրիչն են, և նրանց անվտանգ գոյակցությունը մարդու հետ հնարավոր է միայն պատասխանատու վարքագծի պայմաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ



