Երևանում փրկարարները փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և փրկարար ծառայության փրկարար-հոգեբանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և Մալաթիայի բաժինների համայնքային ոստիկանները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկն ու բուժքույրը կարողացել են Երևանում փրկել երիտասարդ տղայի կյանքը։
Փրկարարներն ու ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցից դեպի նոր կառուցվող Շիրակի փողոց տանող ճանապարհին գտնվող կամրջի վտանգավոր եզրագիծը երիտասարդ տղան անցել է և սպառնում է իրեն ցած նետել։ Փրկարարներին, փրկարար ծառայության հոգեբանին, Շենգավիթի և Մալաթիայի համայնքային ոստիկաններին ու շտապօգնության բժշկին և բուժքրոջը մոտ 30 րոպե հաջողվել է բանակցություններ վարել տղայի հետ, ինչից հետո կարողացել են նրան կամրջի երկաթե ճաղավանդակի հակառակ կողմից տեղափոխել անվտանգ վայր։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



