Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան
БЛОГՍամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սամվել Կարապետյանի ուղերձը, 07-ը ապրիլի, 2026թ.
Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին:
Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ է՝ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։
Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։
Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։
Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։
Բայց, այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը` ինքը սուտ պատերազմներով վախեցնելով` կարողանա մնալ իշխանության` հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե՝ չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։
Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։
Մեզ նոր պատերազմներ պետք չեն։
Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։
Վստահե ՛ ք մեզ և կունենանք իրական փոփոխություն՝ ուժեղ տնտեսություն, միասնություն և երկարատև խաղաղություն։
Վստահե ՛ ք մեզ և կունենանք իրական փոփոխություն՝ ուժեղ տնտեսություն, միասնություն և երկարատև խաղաղություն։
Ժամանակն է ուժեղ Հայաստանի։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



