Ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ, այս գործընթացը ինքնին հակաիրավական է. Հայկ Մամիջանյան
БЛОГԱյս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը, ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում ու արգելում է դա անել, այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը:
Եթե ինչ-որ մեկն ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լու՞րջ եք ասում: Ցանկացած տրամաբանության մեջ՝ ընտրական օրենսգրքի կայունության տեսանկյունից նման գործընթաց իրականացնելն անթույլատրելի է, ուստի «Պատիվ ունեմ» խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դրա օրակարգ ընդգրկվելուն, և թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՔՊ-ականների նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքների կողմից անձնանունների կիրառումը:



