ԱՄՆ-ում խոսում են Իրանի դեմ միջուկային հարվածի հնարավորության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ ընթացող հակամարտության շրջանակում։ Այս մասին գրել է The American Conservative պարբերականը՝ նշելով, որ նման սցենարը քննարկվում է վերլուծական շրջանակներում։
Հոդվածի հեղինակ, վերլուծաբան Էնդրյու Դեյը նշել է, որ Թրամփը նախկինում բազմիցս սպառնացել է «ոչնչացնել Իրանը», և միջուկային զենքը կարող է դիտարկվել որպես այդ նպատակին հասնելու ամենաարագ միջոցներից մեկը։ Նրա խոսքով՝ Սպիտակ տնից եկող հակասական ազդակների ֆոնին նման սցենարը չի բացառվում, հատկապես երբ քաղաքական հայտարարությունները ավելի են կոշտանում։
Միևնույն ժամանակ, հնարավոր միջուկային հարվածի թեման արդեն քննարկվում է միջազգային մակարդակում։ ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ Մոհամեդ Սաֆան նշել է, որ ԱՄՆ-ը տեսականորեն կարող է գնալ նման քայլի, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նույնպես մտահոգություն են հայտնել նման զարգացման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Փորձագետների կարծիքով՝ նույնիսկ եթե Թրամփը չի ձգտում ամբողջությամբ ոչնչացնել Իրանը, նա կարող է փորձել արագ և «ցուցադրական» կերպով ավարտել հակամարտությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



