«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
«Ինչո՞ւ է պարոն Ֆիդանը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Օսմանյան կայսրության հետնորդ երկրի արտաքին գործերի նախարարը, ով բազմաթիվ անգամ աջակցություն է հայտնել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի քայլերին, աջակցություն է հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին՝ իր քայլերի համար»,- «Հանրային»-ի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրային խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ՌԴ-ն աջակցություն է հայտնում ՀՀ ընտրություններում ռուսամետ ուժերին:
Կարապետյանն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ ընտրությունները դրական լինեն ՔՊ-ի համար, «իհարկե, դա նրանց ցանկությունն է, բայց այստեղ կարևոր է ոչ թե նրանց ցանկությունը, այլ մեր ազգի ցանկությունը»:
1
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
2
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
4
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
5
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»



