ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար
АНАЛИТИКАՄինչ Եվրամիությունը որոշում է, թե ովքեր պետք է ժամանեն Հայաստան արագ արձագանքման հիբրիդային խմբի կազմում՝ Հայաստանի պետական մարմիններին և պետական լրատվամիջոցներին աջակցություն ցուցաբերելու համար, Բալթյան երկրներից և Մոլդովայից արդեն մասնագետներ են ժամանել Հայաստան, որոնք պրակտիկ աշխատանքներ են տանում հակառուսական ուղղվածությամբ։
Մեր տեղեկություններով, մասնավորապես, առաջիկա օրերին Հայաստան են այցելելու մի շարք բալթյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և փորձագետներ, որոնք հատուկ դասընթացներ են անելու տարբեր մարզային հյուրանոցներում հասարակական սեկտորի և քաղհասարակության ներկայացուցիչների համար ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ հասարակության դիմակայության ամրապնդման անվան տակ։
Օրինակ, ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը», բալթյան երկրների փորձն է փոխանցելու հասարակական կազմակերպություններին։ Դրա համար Հայաստան է ժամանելու լիտվական «Դելֆի» մեդիա հոլդինգի փորձագետը, որը ներկայացնելու է կեղծ հաշիվների և տեղեկատվական մանիպուլյացիայի բացահայտման իրենց փորձը։ «Դելֆի»-ի փորձագետը միակը չէ, գրեթե 2 տասնյակ անձինք են ժամանելու Հայաստան, որոնք հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի անվան տակ հակառուսական քարոզչություն են իրականացնելու՝ տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներգրավելով իրենց դասընթացներում։
Ըստ էության, Եվրամիության հատկացրած 12 միլիոն դոլարը, ողջ գումարը չէ, որ հատկացվելու է Հայաստանում հակառուսական քաղաքականության խորացման ուղղությամբ, Եվրամիության առանձին երկրներ էլ իրենց կողմից են աջակցություն այտնում Հայաստանին։ Մասնավորապես նախօրեին այդպիսի հարցեր առանձին քննարկվել են նաև Էստոնիայի արտգործնախարարի՝ Հայաստան այցի ընթացքում։
Տաթևիկ Բադալյան



